ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Գագիկ Ծառուկյանը աբովյանցիների օրը դարձրեց կրկնատոն
04:31, 23.10.2018
2686 | 0
Երեկ Երևանում իսկական տոնախմբությունն էր. Ազգը տոնում էր Երևանի 2800- ամյակը: Իսկ ահա Աբովյանը տոնում էր իր 55-ամյանը, որը ոչ պակաս տոնախնդությամբ անցավ: Երգ, ծիծաղ, տոնախմբություն և իհարկե այս ամենը չէր կարող լիարժեք լինել առանց պատվավոր հյուրերի, ովքեր միշտ կանգնած են քաղաքի կողքին՝ թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերի: Եվ այդ պատվավոր հյուրերից էր՝ Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը:
Տոնակատարության մեկնարկը տրվեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, որը տոնակատարությանը հաջորդ բեմահարթակը տրամադրեց հարակից տարածքներն, և որտեղ էլ աբովյանցիներին միացավ Գագիկ Ծառուկյանը, ով էլ ավելի ջերմացրեց քաղաքը իր ներկայությամբ և իր պատրաստած անակնկալով: Մինչ կներկայացներ իր պատրաստած անակնկալը՝ նա շրջեց եկեղեցու բակում, ուսումնասիրեց Աբովյանի գեղարվեստի դպրոցի սաների հետաքրքիր և յուրօրինակ աշխատանքները, հանդիպեց և զրուցեց տեղի պատանի երկրապահների հետ. Մեծ պատրաստակամությամբ նշեց, որ կանգնած կլինի և՛ գեղարվեստի սաների, և՛ երկրապահների կողքին՝ ինչ էլ, որ լինի:
Եվ ահա վերջապես ներկայացրեց այն անակնկալը, որը պատրաստել էր աբովյանցինեիր համար. այսուհետ քաղաքում շարունակական կերպով կկառուցվեն բազմաբնակարան շենքեր՝ նախատեսված 800-1000 բնակիչների համար և այդ շենքի բնակարանները քաղաքացիներին կտրամադրվեն չլսված 65.000 ՀՀ դրամով՝ 8-10 տարի մարման ժամկետով: Այս նախաձեռնությունը ոչ միայն կխթանի քաղաքացիներին բնակարաններով ապահովելու լրջագույն խնդիրը, այլև կնպաստի ՀՀ-ում ներգաղթի կտրուկ բարձրացմանը:
Սա Գագիկ Ծառուկյանի հեթական անգնահատելի և ազգանվեր գործերից է, որը չի կարող չունենալ իր բարի պտուղները: Սյս օրը աբովյանցիների համար կրկնակի ուրախ դարձավ՝ ի շնորհիվ մեծ բարերար և հայրենասեր Գագիկ Ծառուկյանի: Նոր Հայաստանը եկել է և սպասվում է էլ ավելի մեծ ներդրումներ երկրի և ժողովրդի համար:

Էնջի Խազարյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4902 | 0
դեպի վեր