ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Երբ ասում ենք մշակույթ, հասկանում ենք այն ամենը, ինչ երկար դարերի ընթացքում ստեղծել է մեր ժողովուրդը՝ եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, մագաղաթյա ձեռագրերը
14:02, 23.10.2018
2179 | 0
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ Կոտայքի մարզի պատմական միջավայրի պահպանման մարզային ծառայության աշխատակից, լրագրող, հուշարձանագետ Արամայիս Սեդրակյանը 9-րդ դասարանում զրույց անցկացրեց «Կոտայքի մարզի նշանավոր հուշարձանները» խորագրով։
Կոտայքի մարզն ունի շատ հին և հարուստ մշակույթ։Երբ ասում ենք մշակույթ, հասկանում ենք այն ամենը, ինչ երկար դարերի ընթացքում ստեղծել է մեր ժողովուրդը՝ եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, մագաղաթյա ձեռագրերը և այլն։
Զրույցի նպատակն էր ճանաչել Կոտայքի մարզի պատմամշակութային կոթողները և պահպանել դրանք։Զրույցն ընթացավ հարց ու պատասխանով, վերջում աշակերտները ցանկություն հայտնեցին առաջիկայում հուշարձանագետ Արամայիս Սեդրակյանի ուղեկցությամբ կազմակերպել էքսկուրսիա։


Աբովյանի հինգերորդ հիմնական դպրոց
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4859 | 0
դեպի վեր