Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.07, EUR 542.91, RUB 7.61, GBP 608.65
+32 °C, +22 °C ... +34 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ, ՈՒՇՔԻ՛ ԵԿԵՔ․․․
19:54, 23.10.2018

ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ․․․
ԱՅՍ Ի՞ՆՉ ԱՐՇԱՎ ԵՔ ՍԿՍԵԼ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ
Միթե՞ կադրային քաղաքականությունը պետք է առիթ հանդիսանա կասկածի սերմեր տարածելու Վարչապետի ազնվության, նվիրվածության հասցեին, բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ի՞նչ դեր են խաղում սոցցանցերը․ հատկապես՝ ֆեյսբուքը, , , կարող են ազնիվ մարդուն հողին հավասարեցնեն, իսկ ստոր մարդուն դարձնել Աստվածային, , , դրա փաստն ունենք արդեն, , , կան մարդիկ, ովքեր հատուկ պատվեր են կատարում․․․ (այդ մասին վաղն անպայման կանդրադառնամ...)
Եթե հիշում եք կոմունիստների օրոք, ով չէր մտնում պարտիայի շարքերը, ղեկավար պաշտոնի չէին նշանակում, իսկ ՀՀԿ-ն չէր սպասում, որ մարդն իր կամքով մտներ․ հավաքում էին մանկավարժների, բժիշկների, քաղաշխատողների անձնագրերը և ստիղոպաբար դարձնում ՀՀԿ-ական, , , մարդիկ աշխատատեղի խնդիր ունեին ու հարկադրված էին լռել, , , կային և մարդիկ, ովքեր ստիպված էին անդամակցել, որ աշխատանք ունենան, հիմա դնենք գերանդիով հնձե՞նք, ո՞նց կլինի, կամ թշնամի-թշնամի խաղա՞նք, երբ հայրենիքում առանց այդ էլ մի բուռ մարդ է մնացել, շատ կարևոր է գիտակցել, որ արտագաղթողների մեջ շատ կարևոր կադրեր հեռացան երկրից, , , բա լավ, վարչապետն ում դնում է գործի, պիտակավորում եք․ ասում եք մանկապարտեզ է, հիմա լինի Օսիպյանին ոստիկանապետ, կամ Հունան Պողոսյանին Սիսիանի մարզպետ․ նշանակման դեմ եք բողոքի ալիք բարձրացրել․․․ իհարկե նշանակված են փորձնական․ արդարացնեն՝ կաշխատեն, չեն կարողանա աշխատել՝ կհեռացվեն, , , կարո՞ղ է Փաշինյանը տեսնի, որ չեն արդարացնում, ներքաշվել են կոռուպցիոն տարածք ու թողնի նրանց իրենց պաշտոնին, , , ուզում եմ ասել․ պետք չէ դրանից ողբերգություն սարքել, , , վերջապես ազգի պառակտումը լավ բանի չի հասցնելու․․․
ՎԵՐՋԱՊԵՍ Ե՞ՐԲ ԵՆՔ ՄԻԱԲԱՆՎԵԼՈՒ, , ,
Վարչապետի այս քայլը պետք է խորը վերլուծել կարողանք, «Հայի ու հայի մեջ տարբերություն չդնենք», ժամանակին ասել է մեծ հայասերը՝ Աղասի Այվազյանը, , , վրեժխնդրությամբ առաջնորդվելը լավ բանի չի տանի մեր ազգին, առանց այն էլ բզկտված ենք, , , այնպես չէ, որ բոլոր ՀՀԿ-ականները հանցագործ են, նրանց մեջ էլ կան հայրենիքին նվիրվածներ, ազնիվ մարդիկ, , , իսկ եղած հանցագործներն իհարկե կպատժվեն․․․
Ոմանց ասելով պետք է հրապարակի կենտրոնում մի մեծ խարույկ անենք ու բոլորին վառե՞նք, որ ինչ է թե ՀՀԿ-ակա՞ն են, , , այդպես կմիաբանվե՞նք, , , վարչապետը լավ էլ գիտակցում է, որ նրանց մեջ էլ կան կադրեր, որոնց վրա կարելի է հենվել, , , իմացեք, որ այդպես թշնամանքով մենք երկիր չենք կառուցի, , , գոնե գիտե՞ք, թե ՀՀԿ-ն քանի՞ հազար անդամ ունի ․ հիմա թշնամի-թշնամի խաղալու ժամանակը չէ և ամեն մի նշանակում պետք չէ սվիններով ընդունել ու համացանցը ողողել վարչապետի հասցեին անվստահության սերմանող գրառումներով․․․
Դրա համար էլ սթափության կոչ եմ անում, լուրջ մտածեք ու վստահե՛ք Վարչապետին, պետք չէ նրա ազնվությունը, նվիրվածությունը կասկածի տակ առնել ու ժողովրդի մոտ հիասթափության ալիք բարձրացնել, չմտածելով դրանից բխող բոլոր հետևանքները, , , Ռևանշ վերցրած հակահեղափոխականների ջրաղացին ջուր մի՛ լցրեք, , ,
ԱԶԳՈՎԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՑԻՆՔ, ՈՐ ԱՅՍՕՐ ՏԱՊԱԼԵՆՔ․․․
ԿՐԿԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ, ՍԹԱՓՎԵ՛Ք ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ, ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող-հրապարակախոս

Մամուլի խոսնակ` Sona Arshuneci Arshuneci
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր