ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ուղեղը չի սիրում ճարպ, ծխախոտ, ալկոհոլ, բայց նրան դուր է գալիս…Նյարդաբանը այն մասին, թե խելացի մարդիկ ինչպես պետք է ապրեն
00:46, 29.10.2018
4605 | 0




Ուղեղի համար դժվար է, երբ Դուք լավ չեք նախաճաշում, ավտոմեքենա եք վարում և միաժամանակ խոսում եք հեռախոսով, ծխում եք, ալկոհոլ եք օգտագործում և միշտ սթրեսային իրավիճակներում եք գտնվում: Մենք միշտ լարում ենք ուղեղը, սակայն փոխարենը ոչինչ չենք տալիս նրան: Վլադ Սիուրեան փորձառու բժշիկ է, ով արդեն 10 տարի է Ռումինիայում Baghdasar-Arseni շտապօգնության հիվանդանոցի տնօրենն է: Նյարդաբանը արդեն 23.000 -ից ավելի վիրահատություններ է կատարել ուղեղի վրա: Նրա ամենափոքր հիվանդը 2 օրեկան էր: Նա նշում է, որ եթե Դուք ամբողջ օրը հեռախոսի կամ համակարգչի մեջ եք, ապա պետք չէ սպասել, որ ուղեղը Ձեզ շնորհակալություն կհայտնի դրա համար: Առողջ ուղեղ ունենալու համար առաջին քյալերը շատ հեշտ են և հասանելի բոլորին: Պետք է շուտ արթնանալ, տարրական մարզանք կատարել, խմել 2 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր: Առավոտյան պետք է արթնանալ որքան հնարավոր է շուտ, բացել պատուհանը և մաքուր օդ շնչել: Պարտադիր հիշել 2 բաժակ ջրի մասին: Քնի ժամանակ ուղեղն արթուն է մնում, որպեսզի պահպանի օրգանների բնականոն աշխատանքը: Բացի դրանից ուղեղը նաև այլ գործողություն է կատարում: Եթե մարդ քնում է ինչ-որ հարցի մասին մտածելով, ապա առավոտյան արթնանում է դրա պատասխանով: Մոռացեք անքուն գիշերների մասին, քունը ավելի լավ կօգնի գտնել հարցի պատասխանը: Ուղեղը չի սիրում ծխախոտ, ճարպ, ալկոհոլ, բայց սիրում է մուգ շոկոլադ:
Ծխախոտը ուղեղի վրա ունենում է շատ վատ ազդեցություն, նույն ազդեցությունը, ինչ սրտի վրա: Նախաճաշը պետք է լինի հանգիստ: Չի կարելի նախաճաշել ճանապարհին, կամ ոտքի վրա: Ուղեղը չի սիրում ճարպ և միս: Նյարդաբանը նշումէ, որ եթե անգամ սիրում եք միս ուտել, ապա մի խնայեք և գնեք լավը: Միսը ուղեղին ոչ մի օգուտ չի տալիս, բայց առողջարար հատկություններ ունի մարմնի համար: Աշխատեք օգտագործել քիչ կալորիականություն ունեցող միս` հնդկահավ կամ ձուկ: Ուղեղը ո’չ միս է սիրում ո’չ աղ: Պետք չէ չարաշահել այս մթերքները: Ինչ վերաբերում է քաղցրավենիքներին, ապա նշենք, որ ոչ բոլորն են օգտագակար, հատկապես, եթե շաքարի քանակը շատ է: Մուգ բնական շոկոլադ, տաք բնական կակաո, մեղր.հենց սա է անհրաժեշտ Ձեր ուղեղին: Ճաշը պետք է չափավոր լինի: Չի կարելի ծանրաբեռնել ստամոքսը: Նախընտրությունը տվեք սովորական ջրին: Ուղեղի առավելագույն ակտիվ ժամանակահատվածը 10.00-12.00 և 16.00-18.00 է: Եթե ուղեղը հոգնում է, կարող եք սուրճ խմել: Ուղեղի լավագույն ընկերը ժպիտն է: Շատ կարևոր է կարողանալ ուրախանալ անգամ ցանկացած մանրուքից: Պետք է մարզել հիշողությունը Մոռացկոտությունը առաջանում է ոչ միայն մեծահասակների մոտ, այլև երիտասարնդերի մոտ: Ալցհեյմերի հիվանդությունից խուսափելու համար պետք է մարզել ուղեղը: Ուղեղի մարզումները, մարդկանց հետ շբումը շատ կարևոր են ուղեղի համար: Զբոսնեք, ճամփորդեք, նոր բաներ սովորեք, նոր ֆիլմեր նայեք, նոր գրքեր կարդացեք, տարբեր գլուխկոտրուկներ լուծեք: Ուղեղի համար շատ կարևոր են շարժումները: Եթե մենք շարժվում ենք, ուրեմն ողջ ենք: 3 կարևոր բաներն են խոսքը, գրությունը, շարժը: Օրինակ պարը կանխում է ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Լավ գիշերային քունը պետք է տևի 6 ժամ: ԱՅն մաքրում է ուղեղը աղբից: Քնելուց 2 ժամ առաջ անջատեք հեռուստացույցը, մի կողմ դրեք հեռախոսը: Ավելի լավ է գիրք կարդաք քնելուց առաջ: Այն կտրամադրի Ձեզ լավ հանգստի: Եթե Դուք հետևեք այս խորհուրդներին, ապա շատ շուտով դրական փոփոխություններ կզգաք: Նյութը հրապարակման պատրաստեց Haytimes.ru ֊ն
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
303 | 0
00:09, 09.03.2024
862 | 0
դեպի վեր