ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Անդրադարձ «Մինչև ատամները զինված» անհեթեթ դարձվածքին
13:30, 31.10.2018
4251 | 0

Երբևէ մտածե՞լ եք, թե մարդն ինչպես պիտի զինվի, որպեսզի զենքերը մինչև նրա ատամներն հասնեն: Մի՞թե այդպես հնարավոր է: Բնականաբար, հնարավոր չէ: Հապա ինչո՞ւ է այս անհեթեթությունը, որպես պատկերավոր արտահայտության «գոհար», շարունակ գործածվում` հատկապես թշնամիների վերաբերյալ:


Պատճառն այն է, որ, ինչպես հաճախ է պատահում մեզանում, օտար դարձվածքը պարզապես «պատճենահանվում է»` առանց կշռադատելու, թե պատճենն ինչ բովանդակությունն է ձեռք բերում: Բայց եթե օտարների դարձվածքները թութակի պես կրկնելու սիրահարները մի քիչ տրամաբանել կարողանային, կզգային, որ թշնամու կատարյալ սպառազինվածության մասին խոսելիս` դրանք մարդու ատամներին կամ մարմնի այլ մասերին առնչելը, մեղմ ասած, անտրամաբանական է, ու կփորձեին պարզել, թե օտարն ինչու է «ատամ» եզրը գործածելու կարիքն զգացել, երբ ցանկացել է ընդգծել, որ զինվորը, զորամասը կամ բանակը շատ լավ զինված է:

«Armed to the teeth» դարձվածքի հեղինակները 14-րդ դարում ապրած անգլիացիներն են, որոնք այն գործածել են այն ասպետների սպառազինության աստիճանը բնութագրելիս, որոնք նկարում պատկերվածի նման զրահավորված են եղել երկաթով, ընդգծում եմ, ոչ թե զինված, այլ` զրահավորված, այսինքն ամբողջ մարմինը` ոտքից գլուխ, պաշտպանված է եղել:

Մեր գրագետներն այս դարձվածքը փորձել են ռուսերենի օգնությամբ «հայացնել»: Եթե գոնե «մինչև ատամները սպառազինված» ձևը գործածվեր, էլի կարելի էր համակերպվել, որովհետև «սպառազինված» -ը, կարծում եմ, նշանակում է «ասպար հագած» (նույնիսկ Աճառյանը չի ստուգաբանում «սպառազինել» եզիր առաջին բաղադրիչը, որը, հավանաբար, «ասպար» -ի փոփոխված ձևն է): Եթե ուզում եք շեշտել, որ թշնամին շատ լավ է զինված, մի՞թե պարտադիր է ատամների հետ այդ իրողությունը բաղդատել:

Ամոթ է 21-րդ դարում միջնադարյան, այն էլ աղավաղված դարձվածքով բնութագրել հրթիռներով, տանկերով ու ինքնաթիռներով զինված բանակներին:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
186 | 0
դեպի վեր