Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 481.98, EUR 542.18, RUB 7.56, GBP 626.09
+5 °C, +1 °C ... +10 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԴՈՒԽՈՎ, ՄԵՆՔ ՔՈ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ
20:14, 01.11.2018

Վերջապես ազգային ժողովը լուծարված է․․․
Հեղափոխության հաղթանակից հետո Փաշինյանն ընտրեց հանդուրժողականության ճանապարհը, որը մեծ դժվարությունների առաջ կանգնեցրեց հենց ինքն իրեն․․․ Շատ ցանկալի էր, օգտվեր հեղափոխությամբ իշխանության եկած առաջնորդի իրավունքներից և վարեր կոշտ քաղաքականություն․ և այդժամ ազգային ժողովում եղանակ ստեղծողները վաղո՜ւց գործազուրկ կլինեին, , , Սերժի հրաժարականից անմիջապես հետո գրեցի․ «Փաշինյանը հենց հրապարակում պետք է կապիտուլյացիայի ենթարկի ռեժիմը․ քանդի հնի բերդը․ լուծարի ազգային ժողովը, դատական համակարգը, և չեղարկի «բարեփոխված սահմանադրությունը» ․․․հենց հրապարակում պետք է հավաքվածներից՝ մտավորականներից, գիտնականներից, հանրահավաքին աջակցող առաջադեմ անհատներից, ակտիվիստներից ընտրվեր ժամանակավոր ազգային ժողով, որն ընթացքի մեջ կդներ երկրի հետագա բոլոր կարգավորումները, այդ թվում և կընդունվեր նոր ընտրական օրենսգիրք» Փաշինյանի այս սխալ քայլը գալիս է նրա բարությունից, հանդուրժողականությունից, մարդասիրությունից, մեծահոգությունից․ ազգը չպառակտելու, միաբանելու նրա ձգտումից․․․ ամեն կերպ փորձեց իր հանդուրժողականությամբ միաբանել ժողովրդին․ վստահել, մարդու մեջ տեսնել մարդուն, երկրի վաղվա օրվա համար մտահոգ քաղաքացուն, բայց չարաչար սխալվեց․ նրանց մեջ մարդն է մեռած ․հայ մարդը․ նրանք անհայրենիք են, անհայրենատեր, , , նրանց հայրենիքը փողն ու աթոռն է, հայրենիքի հերն էլ անիծած, , , նրանք ուրախանում էին, երբ Սերժը կարողանում էր հաջողացնել, միլիարդների վարկեր բերել և այդ վարկերից իրենց էլ փայ տալ, նրանք անգամ պատրաստ էին միլիարդների պետական պարտքի դիմաց Պուտինին ծախել մեր երկիրը և դարձնեին Ռուսաստանի գավառներից մեկը․ միայն անտրամաբանող մարդը կարող էր չտեսնել, չգիտակցել, ի՞նչ նպատակով էր Ադրբեջանին միլիարդների զենք վաճառվում, հենց այդ ուղղությամբ էր աշխատում խորամանկ Պուտինը․․․Աստված ոչ աներ, եթե Սերժը մնար վարչապետ, ապա ամեն բան տանում էր դրան․ ուղղակի ժամանակի հարց էր․․․Ձեզ հարց տվե՞լ էք, թե Սերժը բանակին հատկացված գումարներով զենք ինչու՞ չէր գնում, չէր զինում մեր զինվորին ու անգամ այդ գումարներն էին լափում․ պատասխանը մեկն է․ Սերժը ոչ միայն Ղարաբաղն էր տալու ռուսին, այլ՝ Հայաստանը նույնպես․․․ Հազար փառք ու պատիվ Փաշինյանին, Աստված նրա ծնունդն օրհնի, որ ժամանակին զգաց վերահաս վտանգը․ իր կյանքի գնով ոտքի հանեց, առաջնորդեց ճարահատյալ, հուսալքված ժողովրդին, ոգի ներշնչեց և մեր երկիրը փրկվեց պետականազրկումից, , , Ժողովրդի մեջ հույս ներշնչեց, ժպիտ բերեց նրա դեմքին․․․ազգովի այս փաստը երբե՛ք չպետք է մոռանանք, չպետք է ուրանանք․ խորը գիտակցենք այս փաստը և գնահատել կարողանանք․ այն, որ շատերը փորձեցին տապալել ռեժիմը, բայց չհաջողեցին, հիմա մեր փրկիչի վրա են քարեր նետում․ ամեն մի չնչին քայլը պախարակում, չարախնդում, անվստահություն հայտնում, խաչին հանում․․․ Ես մարդուն գնահատող տեսակին եմ պատկանում․ և ոմանց ընդունած այս պառակտիչ դիրքն ինձ համար անընդունելի է և դատապարտելի, որը ջուր է լցնում ռևանշ վերցրած հակահեղափոխականների ջրաղացին, , , թող կեղծ հայրենասիրություն չխաղան․ այս ամենը դիրքի, աթոռի կռիվ է։
Վստահ եմ այս ֆոնին Հեղափոխությունը դեռ լիարժեք ավարտված չէ, պետք է վերջին ակորդը հնչի և վերջնական երկունքը կրի․ ռևանշիստները պետք է գիտակցեն, որ ժողովուրդը ամուր կանգնած է իր ազնիվ, նվիրյալ առաջնորդի թիկունքին ու լռեցնել ժողովրդի ձայնն՝ անհնար է․․․ Ձայն բազմաց, ձայն Աստծո և վարչապետին տապալելու ոմանց ձգտումները կոշտ պատասխանի կարժանանան ժողովրդի կողմից ու նման մարդիկ ժողովրդի կողմից հետագայում ընդհանրապես անընդունելի կլինեն, , , Նորից եմ կրկնում․ Փաշինյանն ի սկզբանե պետք է գնար կոշտ քայլերի և հիմա ժողովրդի օգնությամբ միայն կկարողանա սրբագրել իր «սխալ» քայլերը, որը միայն միտված էր ազգը չտանել պառակտելու՝ ճանապարհով, այլ՝ միաբանվելու, հույս ունեալով կգիտակցեն, որ երկրում իրավիճակ է փոխվել, սակայն չարաչար սխալվեց և այսօր հակահեղափոխականները օգտվեցին Փաշինյանի մարդասիրական ժեստից, ժամանակ շահեցին և հիմա հակաքայլեր են անում, փորձ անելով տապալել վարչապետին․․․և ոմանք, որ ամիսներ առաջ Փաշինյանին անմնացորդ հավատում, վստահում և աջակցում էին, այսօր դարձել են հակաՆիկոլական և մանրունքներ են փնտրում, որ ժողովրդին հանեն Վարչապետի դեմ, , , Սթափության կոչ եմ անում․ թշնամի-թշնամի խաղալու ժամանակը չէ, այսպես պառակտված ու՞ր եք տանում ազգին, մեր երկիրը, , , Վերջապես ե՞րբ եք գիտակցելու, որ մեր հավաքականության մեջ է մեր ազգի փրկությունն ու երկրի ամրությունը․․․ Կրկին ժողովրդին նոր փորձության մի՛ տարեք, նոր հուսալքությանը չի դիմանա, ուղակի չի դիմանա․ կհայաթափվի Հայաստանը․․․
ԱԶԳՈՎԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՑԻՆՔ, ՈՐ ԱՅՍՕՐ ՏԱՊԱԼԵՆՔ․․․
***
Հավաքական ուժն է ազգի
Գաղափարը միշտ անմեռ,
Փրկությունն ա՛յս է հայի
Միակ Ճանապարհը մեր,
Ողորմություն ումի՞ց հայցենք,
Որ պաշտպանի դավերից,
Մեր կռիվը պետք է կռվե՛նք․
Սա եկած է դարերից․․․

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑՒ-ԲՐՅՈՒՍԵԼ
Գրող հրապարակախոս

Մամուլի խոսնակ` Sona Arshuneci Arshuneci
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր