ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Հայ ժողովրդից հավատքը գողացող Ավազակապետը
12:01, 04.11.2018
2648 | 0
Գարեգին չկաթողիկոսը՝ նեռի դեսպանը, լինելով ոչ թե Աստծո Սուրբ Հոգու առաջնորդությամբ, այլ սատանայի խարդավանքներով «ընտրված» ԿԳԲ-ի անաստված գործակալ, եկավ հոգևոր իշխանության, որպեսզի կատարի սատանայի կամքը: Իր փառասիրությունն ու արծաթապաշտության կիրքը բավարարելու համար զոռբայությամբ, կաշառքով, համազգային աղետի վրա քմծիծաղ տալով, Աստծո կամքն անարգելով՝ իշխանության եկած այս խեղկատակը կարողացավ 19 տարվա ընթացքում անել այն, ինչ դարերով չկարողացավ անել իսլամն ու աթեիզմը: Գողանալով մեր ազգին դարերով հայ պահող հավատը՝ նա կարողացավ առաջի քրիստոնյա ազգին կտրել եկեղեցուց, դարձնել անաստված, հեթանոս ու աղանդավոր: Մարդկանց մեծ մասը չգիտի՝ ինչ բան է եկեղեցին, քրիստոնեությունը, հավիտենական կյանքը, Քրիստոսի փրկագործությունը, հարությունը, շատերը խորը ատելություն են զգում հոգևորականների հանդեպ: Եվ սրա պատճառը մեկն է:
Ու հիմա, երբ Աստծո թույլտվությամբ ու կամքով առաջ են եկել հոգևոր դաշտի սանիտարները՝ նախանձախնդիր, անվախ ու ճշմարտությամբ առաջնորդվող հավատացյալները, ի պաշտպանություն մեր հոգևոր արժեքների և ի շինություն Հայ Առաքելական եկեղեցու, վերոնշյալ խեղկատակը կամ ավելի ճիշտ՝ սատանայի լծակիցը, գործի դնելով իր ստի ու ապատեղեկատվության ողջ ռեսուրսներն ու ներուժը, իսկական, անշեղ, ուղղափառության հետամուտ այս առաքելական քրիստոնյաներին պիտակավորում է իբրև աղանդավորներ:
Ստի հորից թելադրված՝ մի քանի եկեղեցաքանդ գարեգինապաշտներ գրառումներ են անում, թե առաջին քրիստոնյա ազգի համար անպատվություն է կաթողիկոսի դեմ արշավը՝ իհարկե «կաթողիկոս» բառը նենգաբար փոխարինելով «եկեղեցի» բառով: Բառախաղ անող և ժողովրդի ուղեղը լվացող սրիկաների այս բանդային պատասխանելով՝ պետք է միշտ շեշտենք, որ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԷ՛: Առաջին քրիստոնյա ազգի համար ամենամեծ ամոթն ու անպատվությունը ոչ թե եկեղեցու ազատագրման համար պայքարող հավատացյալներն են, այլ սուրբ Գեղարդը գողացող մամոնայապաշտ կաթողիկոսը, աղանդների բանակը, աղանդավորական կազմակերպությունների ահռելի թվաքանակը, որով առաջինն ենք ԱՊՀ երկրների շարքում:
Այ սրանի՛ց ամաչեք, Մայր Աթոռի լափակերնե՛ր, ձեր ուղեղներն ու հոգիները այնքան է ճարպակալել ստից ու մամոնայից, որ ո՛չ ճշմարտությունն եք տեսնում, ո՛չ էլ կարող եք ճիշտ գնահատել երևույթները:

Աննա Հայրապետյան
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր