ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Աստծու հավանած աղոթքը
18:15, 05.11.2018
3951 | 0

Հրեաների Մովսես մարգարեին մի անգամ ապշեցնում է իր ազգակիցներից մեկի աղոթքը` ոչ միայն այն պատճառով, որ նա անհեթեթություններ էր դուրս տալիս, այլև այն պատճառով, որ հայհոյում էր Աստծուն:

«Տե'ր իմ Աստված, - ողբաձայն կանչում էր հրեան, - թո'ւյլ տուր մոտենամ քեզ: Ես խոստանում եմ լվանալ քո մարմինը, երբ այն կեղտոտվի: Եթե քո մարմնին ոջիլներ կան, ես քեզ կազատեմ դրանցից: Ես մասնագիտությամբ կոշկակար եմ, և խոստանում եմ քեզ համար լավ կոշիկներ կարել: Տե'ր իմ Աստված, ոչ ոք քեզ չի խնամում: Բայց ես քեզ կծառայեմ: Երբ հիվանդանաս, ես կխնամեմ քեզ ու դեղ կհասցնեմ: Ավելացնեմ նաև, որ ես լավ խոհարար եմ»:

Մովսեսն այլևս չի դիմանում: «Պապանձվի'ր, - ճչում է նա, - դադարեցրո'ւ բարբաջանքներդ: Քեզ հաշիվ տալի՞ս ես, թե ինչ ես ասում: Աստված ոջլո՞տ է: Նրա հագուստները կեղտո՞տ են: Մի՞ թե նա քո քո օգնության կարիքն ունի, որպեսզի սնվի: Ո՞վ է քեզ այս աստվածանարգությունը սովորեցրել»:

«Ոչ ոք, - պատասխանում է տղամարդը: Ես աղքատ ու անգետ մարդ եմ, ինձ ոչ ոք ոչինչ չի սովորեցրել: Ես խոսում եմ միայն այն բաների մասին, որոցից տեղյակ եմ: Ոջիլներն ինձ կծոտում են, ու ես մտածում եմ, որ դրանք պիտի որ Աստծուն էլ անհանգստացնեն: Իմ կերածը բանի պետք չէ, ու դրանից սիրտս խառնում է: Հնարավոր է, որ Աստված էլ է վատ սննդից տանջվում: Կյանքիս փորձով եմ այս աղոթքը հորինել: Բայց եթե դու ինձ ավելի լավ աղոթք սովորեցնես, երախտապարտ կլինեմ»:

Մովսեսը նրան մի գեղեցիկ աղոթք է սովորեցնում, և տգետ հրեան նրան խոնարհաբար շնորհակալություն է հայտնում: Մարգարեն շատ գոհ էր, որովետև համոզված էր, թե մի շատ բարի գործ է կատարել: Նա հայացքը երկնքին է հառում, որպեսզի տեսնի, թե արդյո՞ք Աստված գոհ է մնացել իրենից:

Բայց Աստված խիստ զայրացած էր.

«Ես քեզ հանձնարարել եմ մարդկանց դեպի ինձ բերես, - որոտում է նա, - մինչդեռ հիմա դու ինձնից հեռացրեցիր իմ ջերմեռանդ հավատավորներից մեկին: Այն, ինչը դու նրան սովորեցրիր, աղոթք չէր: Աղոթքը ոչ մի աղերս չունի Օրենքի հետ, աղոթքը սեր է: Սերն իր սեփական օրենքն ունի: Սերը շնորհ է բերում: Սիրո հետ հայտնվում է նաև ճշմարտությունը»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
209 | 0
դեպի վեր