ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Նարեկացիական ընթերցումներ» միջազգային 4-րդ գիտաժողովը Երևանում
06:01, 08.11.2018
3564 | 0

«Նարեկացիական ընթերցումներ» միջազգային 4-րդ գիտաժողովը Երևանում





Նոյեմբերի 7-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում, տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային գիտաժողովը:

4-րդ միջազգային ամենամյա գիտաժողովին բացման խոսք է ասել մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան տեր Ղևոնդյանը: Գիտաժողովին մասնակցել են միջազգային համբավ ունեցող այնպիսի նարեկացիագետներ, ինչպիսիք են Ժան-Պիեռ Մահեն (Ֆրանսիա), Թեո Մաարտըն վան Լինտը (Մեծ Բրիտանիա), Ռոբերտա Էրվինը (ԱՄՆ), Գրիգոր Պըլտյանը (ԱՄՆ), Հայաստանից Հենրիկ Բախչինյանը, Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը, Արուսյակ Թամրազյանը, Հրաչիկ Միրզոյանը: Ժան-Պիեռ Մահեն (Ֆրանսիա) խոսել է Գրիգոր Նարեկացուն վերագրված «Կարգ եւ կանոն աղաւթից» -ը «Մատեան ողբերգութեան» -ի ուրվագծերի շարքում թեմայով: Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանն անդադարձել է «Անդամալույծի բժշկման պարականոն պատումը` Ս.Գրիգոր Նարեկացու Աղոթամատյանում» աշխատանքին: Ռոբերտա Էրվին խոսել է «Բան քո խնկեալ» Նարեկացու մաքրամաքուր աղոթքների մասին: Թեո Մաարտըն վան Լինտը (Մեծ Բրիտանիա) դատողություններ է արել Գրիգոր Նարեկացու և Վարդան Անեցու միջև եղած առնչությունների մասին:

Ընդմիջումից հետո, երկրորդ նիստին «Մատեան ողբերգութեան» տրամախոսական կառուցվածքի մասին է խոսել Գրիգոր Պըլտյանը (ԱՄՆ):
Գրիգոր Նարեկացու տաղերի ու մեկնությունների խորհրդապատկերի կերտման որոշ առանձնահատկություններ վեր հանեց Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող Արուսյակ Թամրազյանը: Գրականագետ Հենրիկ Բախչինյանը վերլուծեց Նարեկացու հիմնած բանաստեղծական ժանրերը, իսկ Հրաչիկ Միրզոյանը պատմեց, թե ինչ են խոսել Գրիգոր Նարեկացուց:
Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ երկու գրքի շնորհանդես: Առաջին գիրքը Գրիգոր Նարեկացու «Մատեան» -ի հոլանդերեն թարգմանությունն է, որը կատարել է Օքսֆորդի պրոֆեսոր եւ միջնադարյան հայ գրականության առաջատար մասնագետ Թեո Վան Լինտը: Ի դեպ այս գործում աջակից է Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) կազմակերպությունը, որի ջանքերով ու նախաձեռնությամբ գիտաժողովի նախօրեին` առայժմ 500 օրինակ տպաքնակով, տպագրվել է այս գիրքը:

Մյուսը` Գրիգոր Նարեկացու «Տաղեր» գրքույկն է, որտեղ զետեղված են տաղերի և շարականի նոտաները, ինչպես նաև ձայնասկավառակ՝ Գևորգ Հունանյանի և Աննա Մայիլյանի կատարումներով։

Սեփ.լրատվություն
«Նիդերլանդական օրագիր»

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
302 | 0
00:09, 09.03.2024
857 | 0
դեպի վեր