ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Իմաստով նսեմ իր անունը պանծացրածը
16:17, 08.11.2018
3787 | 0

Հին Հռոմի ականավոր պետական գործիչներից մեկը, հռչակավոր հռետոր Մարկոս Տուլիոս Սիսերոն (Marcus Tullius Cicero), երբ արդեն հանրահայտ ճարտասանի համարում ուներ, մի անգամ աստվածներին արծաթյա թաս է ընծայաբերում՝ թասի վրա իր անվան առաջին երկու բաղադրիչները գրելով լատիներեն, իսկ երրորդ բաղադրիչի՝ «Cicero» -ի փոխարեն սիսեռ է փորագրում:

Նա այդ արել էր իր հակառակորդների ջգրու, որոնք նրան հաճախ ծաղրել են «Սիսեռո» անվան համար: Հռետորի բարեկամները խորհուրդ են տվել փոխել այն, բայց նա նրանց պատասխանել է.

«Ո՛չ, չե'մ փոխի: Ես Cicero («սիսեռ») անունը Կատոն («կատու»), Կատուլուս («շան քոթոթ») կամ Սկավրոս («հաստ պճեղ») անուններից ավելի փառահեղ եմ դարձնելու» :


Ի դեպ, ականավոր հռետորի հիշատակած Կատուլուսի մասին պատմագիր Պլուտարքոսը մի զվարճալի դեպք է իր ընթերցողներին պատմել:

Մ.թ.ա. 113 – 101 թվականներին Հռոմեական հանրապետությունը պատերազմ է մղել գերմանական կիմբր, տևտոն ու կելտական մի շարք ցեղերի դեմ: Մ.թ.ա. 102 թվականին կիմբրերը նորից են ուզում ներխուժել Իտալիա: Նրանց դեմ է ուղարկվում 102 թվականի երկրորդ կոնսուլ Քվինտոս Լուտացիուս Կատուլուսը: Ռազմական գործողությունները տեղի են ունենում Ալպերի հյուսիս-արևելքում: Ճակատամարտի ժամանակ Կատուլուսը բանակը տեղաշարժում է Ադիջ գետի կողմը, բայց կիմբրերի ճնշումն այնքան ուժգին է լինում, որ հռոմեական լեգեոնները խուճապի են մատնվում ու սկսում են նահանջել: Չկարողանալով զորքի նահանջը կասեցնել` Կատուլուսը փախչողներից առաջ է ընկնում, որպեսզի թվա, թե նրանք ոչ թե փախչում են, այլ հետևում են իրենց հրամանատարին:

Իսկ մ.թ. առաջին դարի հռոմեացի գրող Վալերիուս Մաքսիմուսը վերոհիշյալ ճակատամարտին մասնակցած Մարկուս Սկավրոսի (Կիկերոնի հիշատակած) մասին հետևյալն է գրում.

«Երբ գետի մոտ հռոմեացի հեծյալները, չդիմանալով կիմբրերի ճնշմանը, սարսափահար փախուստի դիմեցին, Մարկոս Սկավրոսը մարդ է ուղարկում փախուստին մասնակցող իր որդու մոտ` ասելու. «Ավելի լավ կլիներ ես քեզ ազնիվ մարտում սպանված, քան խայտառակ փախուստդ տեսնեի: Եթե քո մեջ մնացել է ամոթի գեթ մեկ կաթիլ, դու պետք է հեռու մնաս պատվազրկված հորդ տեսադաշտից»: Այս լուրն առնելով` որդին իր կուրծքն է խրում այն նույն սուրը, որը պիտի գործածեր թշնամու դեմ»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
385 | 0
09:44, 13.04.2024
446 | 0
11:39, 08.04.2024
424 | 0
09:16, 06.04.2024
374 | 0
դեպի վեր