ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱԱԾ ի խայտառակ անհեթեթությունը ԱՄՆ ում։ Հյուրը` Ռոբերտ Քուրքյան։
21:34, 08.11.2018
5066 | 0

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Martin Avagyan անունով կեղծ ֆբ օգտատիրոջ էջը սեպտեմբերին գրանցել է Ռ. Ք-ն, եւ հատուկ խումբ են ստեղծել, պատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնել: Այնուհետեւ պարզվեց, որ ԱԱԾ-ի այդ օրվա «հերոսը» ամերիկաբնակ Ռոբերտ Քուրքյանն է։

Հայտարարությունից հետո նրան հարցաքննել էին ԱՄՆ-ի իրավապահները։ Օրերս մեզ տեղեկություններ էին հասել, որ այդ գործի շրջանակում բացի Քուրքյանից, իրավապահները հարցաքննել են նաեւ նրա որդուն։

Մենք ֆեյսբուքի միջոցով կապ հաստատեցինք Ռոբերտ Քուրքյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հավելելով. «Ոչ միայն որդուս, ընդանրապես ով իմ փոստերը լայքել է կամ տարածել, մի խոսքով՝ ով մի անգամ ինձ բարևել է Facebook-ում։ Սակայն մարդիկ վախեցած են և չեն ցանկանում դրա մասին խոսել։ Հայաստանում կանչել են հարցաքնության, սփյուռքում էլ ուղղակի զանգել են» ։

-Պարոն Քուրքյան, Հայաստանից Ձեր գործով ովքե՞ր են հարցաքննվել։

-Արդեն չգիտեմ, ով ինձ բարևել է կամ լայքել է լրիվ անկապ։ Փոստերի լայքելը, տարածելը, քոմենթ գրելն օգտագօրծել են որպես կասկածանք։

-Ձեզ մեկ անգամ են հարցաքննե՞լ։

-Այո, ինձ 1 անգամ են հարցաքննել, սակայն ոչ բավարար կամ ընդանրապես բացակայության պատճառով հեռացել են։ Այստեղ միայն ինձ, իսկ Հայաստանում չգիտեմ։ Հայաստանում դեռ փորձում են իբր փաստեր գտնել, որը կապացուցի, որ գործը շինծու չի։

-Մտավախություն չկա՞, որ Ձեր նկատմամբ հետապնդումը կշարունակվի։

-Առանց էտ էլ հետապնդում են, ով խոսի ահաբեկչի պիտակ են կպցնում ու փորձում են դատել, նվաստացնել։

- «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից ինչ-որ մեկին հարցաքննե՞լ են։

-Չգիտեմ, ես իրանց հետ կապեր չունեմ, «Սասնա ծռերից» էլ ոչ մեկին չեմ ճանաչում, դա հերթական սուտն է, որպեսզի մարդկանց «մեղքերը» իրանց տեսանկյունից ծանրացնեն։

-Իսկ որտեղի՞ց եք տեղյակ, որ Հայաստանում շատ մարդկանց են հարցաքննել Ձեր գործի շրջանակում։

-Դե, որովհետեւ անկապ մարդկանց կանչում են ու մարդիկ վախեցած ուզում են իմանալ, թե ինչ է կատարվում։

Նշենք, որ, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել նշված անձին՝ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի եւ ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով եւ 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
(ՄՀԱ) մարտիկներ հանուն արդարության
04:02, 20.12.2018
2978 | 0
21:54, 04.12.2018
3649 | 0
21:07, 17.11.2018
5256 | 0
21:06, 14.11.2018
5605 | 0
դեպի վեր