ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Նշանավոր մարդիկ ազատության, իշխանության, ժողովրդավարության, բռնակալության մասին
17:40, 09.11.2018
4776 | 0

Ես իրական ազատ չեմ, քանի դեռ ինձ շրջապատող բոլոր մարդիկ նույնպես ազատ չեն: Ես իրական ազատ կդառնամ միայն ուրիշների ազատության միջոցով, այնպես որ իմ շուրջը որքան շատ ազատ մարդիկ լինեն…այնքան ընդարձակ ու խորքային կլինի իմ ազատությունը:

Միխայիլ Բակունին (1814 - 1876), ռուս անարխիստ

*****

Ինքնասիրահարվածությունն այն աստիճան դատապարտման արժանի չէ, որքան ինքնարժեվորման անբավարարությունը:

Վիլյամ Շեքսպիր (1564 - 1616), անգլիացի դրամատուրգ

*****

Լավագույն կառավարությունը կլինի այն կառավարությունը, որը պարփակվելով իր օրինական արտոնությունների պատյանում, քիչ կօգտվի կառավարման լծակներից և յուրաքանչյուրին ազատ նախաձեռնության ասպարեզ կտրամադրի:

Էդմոն Ֆրանսուա Աբու (1828 - 1885), ֆրանսիացի գրող

*****

Իշխանությունն այլասերում է, իսկ իշխանության բացակայությունը բացարձակ է այլասերում:

Էդլայ Սթիվենսոն

*****

Ժողովրդի արատները գրեթե միշտ արմատացած են նրա օրենսդրությունում:

Էստեվան Խոսե Էչեվերիա (1805 - 1851), արգենտինացի բանաստեղծ և հրապարակախոս

*****

Ժողովրդավարությունը պարբերականորեն վերանորոգվող այն սխալն է, թե քաղաքացիների կեսը ժամանակի մեծ հատվածի ընթացքում միշտ իրավացի է:

Էլվին Բրուքս Ուայթ (1899 - 1985), ամերիկացի գրող, հրապարակախոս

*****

Անօտարելի գերագույն իշխանություն, օրենքի առաջ քաղաքացիական ու քաղաքական իրավունքներում իրավահավասարություն, հասարակական ազատություն. այս երեքը ցանկացած ճշմարիտ ժողովրդավարության հիմնական դրույթներն են:

Էմիլ Լիտրե (1801 - 1881), ֆրանսիացի պատմագետ, բանասեր

*****

Իշխանությունն ապականվելու (կոռումպացվելու) հակում ունի, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է ապականվում:

Բրայան Ակտոն (ծնվել է 1972-ին), ամերիկացի ծրագրավորող և ինտերնետ-գործարար

*****

Երկրի երեսին ապրած ցանկացած բռնակալ նույնպես հավատացել է ազատությանը՝ իր համար ազատությանը:

Էլբերտ Գրին Հաբարդ (1856 - 1915), ամերիկացի գրող, հրատարակիչ, նկարիչ և փիլիսոփա

*****

Երբեք մի՛ համաձայնի ամբոխի հետ, եթե նույնիսկ նա իրավացի է:

Էմիլ Միշել Չորան (1911 - 1995), ռումինացի և ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր

*****

Որտեղ մարդն իր կամքին հակառակ է հայտնվել, այնտեղ էլ նրա բանտն է:

Էպիկտետոս (50 - 138), հույն փիլիսոփա

*****

Դեպի ազատություն տանող մեկ ճանապարհ կա՝ ատելություն այն բանի նկատմամբ, որը մեզանից կախված չէ:

Էպիկտետոս

*****

Ազատ լինում է միայն այն մարդը, որի հետ ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես ինքն է ուզում:

Էպիկտետոս

*****

Ցանկացած բռնակալ սկսում է նրանից, որ պարզեցնում է բոլոր հասկացությունները:

Էրիխ Մարի Ռեմարկ (1898 - 1970), գերմանացի գրող

*****

Քաղաքական գործիչները մեծամասամբ ձևացնում են, թե իրենք գիտեն փլուզումը կանխելու եղանակները:

Էրիխ Ֆրոմ (1900 - 1980), ամերիկացի հոգեբան

*****

Նույնիսկ ամենացածր մտավոր ներուժ ունեցող (մեքենայի արգելակի տեղը միայն իմացող) մարդն առանց դժվարության կարող է պետություն կառավարել, եթե նա արդեն իսկ այդ իշխանությանը հասել է:

Էռնստ Հեմինգուեյ (1899 - 1961), ամերիկացի գրող

*****

Ամենացավոտ վիրահատությունը՝ մարդուն բազկաթոռից անջատելն է:

Իսմայիլ Բուլատով (1902 - 1975), ազգությամբ թաթար խորհրդային գեներալ

*****

Մամուլի ազատությունը քաղաքացիական, քաղաքական ու կրոնական բոլոր իրավունքների պահապանն է:

Ադրիանոս Յունիուս (1511 - 1575), հոլանդացի բժիշկ և գիտնական

*****

Ազատությունը դա յուրաքանչյուրի բնական կարողությունն է՝ անել այն, ինչն իրեն ձեռնտու է, եթե այն չի արգելված ուժով կամ իրավունքով:

Հուստինյանոս Առաջին (482 - 565), Բյուզանդիայի կայսր

*****

Բռնակալական կառավարումը իրերի այնպիսի կարգն է, որի դեպքում իշխողը ստոր է, իսկ նրա հպատակները՝ ստորացված:

Սեբաստիան Ռոկ Նիկոլյա դը Շամֆոր (1741 - 1794), ֆրանսիացի գրող, փիլիսոփա, բարոյախոս

*****

Ես կուզենայի ապրել այնպիսի հասարակությունում, որին իշխանությունն աջակցում է:

Յանուշ Վասիլկովսկի (ծնվել է 1932-ին), լեհ հրապարակախոս

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
368 | 0
09:44, 13.04.2024
443 | 0
11:39, 08.04.2024
422 | 0
09:16, 06.04.2024
373 | 0
08:44, 03.04.2024
302 | 0
դեպի վեր