ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արթուր Դալլաքյան .ՙԱռաջադրվելու եմ որպես պատգամավորության թեկնածու Լոռու մարզի թիվ 9 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից
13:35, 15.11.2018
8703 | 0
Սիրելի՛ ընկերներ և հայրենակիցներ,
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու եմ որպես պատգամավորության թեկնածու Լոռու մարզի թիվ 9 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:
Կարծում եմ, որ կայանալիք ընտրությունները կլինեն արդարության և ժողովրդի ցանկության վառ արտահայտումը։ Դրանք անց են կացվում արդար և ժողովրդավար երկրում և ընտության արդյունքները լինելու են արդար ժողովրդի կայացրած արդար որոշումը։
Այսուհետև երկրում տիրելու է արդարությունը, հավասարությունը, համերաշխությունը և մարդասիրությունը: Այլևս մենք պետք է վստահ լինենք, որ մեր քվեն հասնելու է ճիշտ հասցեատիրոջը, չեն լինելու կեղծիքներ, և մենք ապրելու ենք օրենքի երկրում. երկիրը կառավարելու է ժողովրդի ընտրած քաղաքական ուժը։ Այսպիսով կարծում եմ, որ մենք միահամուռ ուժերով պատրաստ ենք պայքարել և կերտել մեր և ձեր երազած բարգավաճ և բարերեցիկ երկիրը։ Արդեն բազում տարիներ շարունակ մենք կանգնած ենք հայոց բանակի, որդեկորույս մայրերի, ճակատագրի բերումով մանկատներում ապաստան գտած մի շարք մանուկների, ծերանոցներում հայտնված ծերերի կողքին, և պատրաստ եմ միշտ կանգնել ազգիս կողքին։Հուսով եմ Ձեր քվեն կվստահեք ինձ և մենք արդեն միասին կշարունակենք ծավալել ավելի լայն ու ակտիվ հասարակական գործունեություն։


Արթուր Դալլաքյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4859 | 0
դեպի վեր