ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Բյուրեղավանի մարզադպրոցի սան Մելինեն Մամիկոնյանը ՀՀ չեմպիոն
15:50, 15.11.2018
2680 | 0
Բյուրեղավանի մարզադպրոցի սան, #Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր #Մելինե Մամիկոնյանն օրերս մասնակցեց ձյուդոյի 2018 թվականի Հայաստանի Հանրապետության մեծահասակների առաջնությանը: Առաջնությունը կայացավ Երևանի «Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում: Բյուրեղավան համայնքը ներկայացնում էր մարզադպրոցի երկու մարզիկ՝ Մելինե Մամիկոնյանը՝ 48կգ, մարզիչ՝ Արփինե Հովհաննիսյան և Արևիկ Դանիելյանը՝ 52կգ, մարզիչ՝ Վարդան Նալբանդյան: Մելինե Մամիկոնյանը մրցաշարում գրանցեց հաջողություն և կանգնեց պատվո պատվանդանի առաջին հարթակին: Ցավոք, Արևիկ Դանիելյանը հաջողություն չարձանագրեց:
Առաջնությանը մասնակցել են 93 ձյուդոիստ-ձյուդոիստուհիներ՝ Կոտայքի, Արարատի, Շիրակի, Լոռու մարզերից, Երևանից և Արցախից:


Բյուրեղավան համայնք

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4902 | 0
դեպի վեր