Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.41, EUR 535.10, RUB 7.57, GBP 594.04
+24 °C, +22 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
17:24, 15.11.2018

1885 թ. աշնանը Մկրտիչ Ավետիսյան֊Թերլեմեզյանի ղեկավարությամբ Վանում Կեդրոնական վարժարանի 12 շրջանավարտներ «նախաձեռնարկ ըլլալով,
կազմեցին առաջին հեղափոխական կուսակցությունը, որը կոչվեցավ Արմենական։ Ընդունված ծրագրում կուսակցության նպատակ էր համարվում
թուրքական պետությունից վարչական բարենորոգումներ ստանալու ճանապարհով փորձում էին ապահովել հայ ժողվուրդի ունեցվածքի, պատվի իրավունքը. իսկ հետագայում թուրքական ռեժիմի խստացմանը զուգընթաց, երբ արևմտահայության դեմ սանձազերծված հալածանքները սկսեցին շեշտված քաղաքական նպատակներ հետապնդել, նրանք իրենց ծրագրում որոշակիորեն դրեցին Հայաստանի ազատագրման հարցը (1894 թ.) ։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր համարվում աշխատել ժողովրդին զարգացնել
մտավոր (քարոզչական ֊հերթական շարժում), զինել և զինավարժել՝ վնասակար համարելով մասնակի ելույթները։
Արմենականները բավական զգույշ տակտիկա Էին առաջադրում։ Լինելով տեղացիներ, նրանք գիտակցում Էին, որ անժամանակ ելույթները ծանր հետևանքներ
կունենային. դիմացինը թուրք Էր, որը հաղթելու դեպքում ոչնչացնում
Էր միայն: Ընդհանուր առմամբ արմենականների ծրագիրն ազգային-դեմոկրատական, ազատագրական բովանդակություն ուներ։ նրա հիմքում ընկած Էր Հայաստանի
ազատության ու անկախության գաղափարը և տոգորված Էր արիության
ոգով, զերծ Էր օտար վարդապետություններից և ուսանելի շատ կողմեր
ուներ։ Արմենականությունը ժողովրդի մեջ դաստիարակում Էր մարտական
եռանդ, հաղթանակի հավատ, սեր դեպի հայրենիքը և անսահման ատելություն սուլթանիզմի նկատմամբ; Ազատագրական պայքարի վերելքի շրջանում կուսակցությունն ուներ կազմակերսրսկան ծավալուն մեխանիզմ. Վանը կենտրոնատեղի ունենալով,
մասնաճյուղեր Էին առաջացել Շատախում Շահեն Կուժիկյան), Բաղեշում (Եղիշե Քոնտաքճյան), Մուշում և Բիթլիսում (Հայրապետ ճանիկյան), Սալմաստում, Խոյում, Թավրիզում, Ուրմիայում, Պոլսում, Տրապիզոնում, Թիֆլիսում, Բաքվում, Սալոնիկում, Պլովդիվում (Արմեն Շիտանյան, Թութունճյան) Ֆրանսիայում, նույնիսկ հեռավոր ԱՄն֊ում, և մեր հաշվումներով
ուներ մոտ 1000 անդամ ու համակիր։ Եռանդուն գործունեություն ծավալած շրջանում, սակայն, կուսակցությունը մեծաթիվ զոհեր տվեց 1895—1896 թթ.
հայկական կոտորածների ժամանակ։ Կոտորածներից փրկված փոքրաթիվ արմենականներ XX դ. սկզբին կարողացան ուշքի գալ, համախմբվել և նորից
լծվել ազգանպաստ գործունեության, բայց նախկին հզորությունն այլևս չունեցան։ Շուտով համախմբվելով հիմք դարձան արմենականոլթյան անմիջական շարունակող ու գաղափարական ժառանգորդ Հայ սահմանադիր ռամկավար ՀՍՌ) կուսակցությանը։
Արմենական կուսակցության հիմնադիրներից ողջ մնացած Իրիգոր Պյոզիկյանը (Շիկահեր, Ներսես) մեծ ջանքեր գործադրելով և պարսկահայերի արմենական մասնաճյուղերը վերակազմակերպելով՝ 1898 թ. անցնում է
Բուլղարիա, որտեղ գործունեություն է ծավալում Արմեն Շիտանյանի հետ։ Ապա, նկատի առնելով Բուլղարիայի՝ կենտրոնից դժգոհ և «Հեղափոխական Միություն անունը որդեգրած հնչակյանների ուղեգծի համընկնումը արմենականների գաղափարներին, նրանց միավորում է տեղի արմենական մասնաճյուղին և հռչակում նոր՝ Գաղափարակցական Միությունը։ Դա երկարատև
ու դժվարին պրոցես էր և գլուխ եկավ 1907 թ. օգոստոսին, մեծ ջանքերի ներդրումով։

ՀԱՅ ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ՌԱՄԿԱՎԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Ս.Թ. Սարգսյան

Մամուլի խոսնակ` MediaPress լրատվական
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
MediaPress լրատվական
դեպի վեր