ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Մտորելու առիթ երկրի առաջընթացով մտահոգ մարդկանց համար
12:22, 18.11.2018
2003 | 0
Հայ ժողովուրդը որևէ կուսակցության կարիքը չունի: Այլ ուղիղ հակառակը ցանկացած կուսակցություն ինքն ունի հայ ժողովրդի կարիքն ու աջակցությունը: Տեղեկացնեմ, իմացիր հարգելի, որ ժողովրդի վստահության քվեն` նախ շահում են ու շահում են` ոչ թե կերակարատաշտին մոտիկ գտնվելու, երիտթուրքերի, ավազակների ու ավազակապետերի հետ կոալիցիա կամ դաշինք կազմելու և կամ իշխանական լծակներն օգտագործելով` երկիրը թալանի ենթարկելով սեփական գրպանները ապօրինաբար լցոնելու համար, այլ` պետական աշխատավարձեր ստանալով` երկրի առաջընթացի ու բարգավաճման համար մտածելու ու տքնելու համար միայն: Հայ ժողովրդի բարգավաճումն ու զարգացումը այս 30 տարիներին զրոյական է, երկիրը` մինչև վերջին ծեղը թալանված, ուրեմն` զրոյական է նաև իշխող բոլոր կուսակցությունների վստահության քվեն, ես այդպես եմ մտածում և իմ կարծիքը Ձեզ պես չեմ փաթաթում բոլորի վզին կանխավ: Հիմա կշահի այդ վստահությունը հյդ-ն, կամ որևէ այլ կուսակցություն, կերևա առաջիկա ընտրությունների արդյունքում և ոչ թե որևէ բյուրոականի խոսքով ու կամքով: Ինքս անկուսակցական եմ ու իմ ձայնը կտամ միայն այն կուսակցությանը, որի գործունեությունը կհամարեմ ազգանպաստ և որն իր գործողություններով ձեռք է բերել այդ վստահությունն այսօր: Այսօր կուսակցություններն ու նրանց քաղաքականություն-գաղափարախոսությունները այնքան են պղտորված, ապականված, հոտած, մաֆիայի վերածված, որ սատանան նույնիսկ ոտքերը կջարդի այդ դաշտում ճշմարտություն որոնելով: Չեմ կարծում, որ առաջիկա այս ընտրությունները ևս արդարության ու հասարակության ազատ կամարտահայտման խնդիրներ կլուծեն, ինչու, ասեմ, որովհետև, հիմա շատ ավելի արդար ու հարմար կլիներ մեծամասնական ընտրակարգը, որի արդյունքում միայն կերևար թե, առանց կուսակցությունների ցանկության ու նրանց կողմից հասարակությանը հարկադրած ցուցակների, ովքեր իրականում կառաջադրվեին և ընտրությունների արդյունքում, որ կուսակցությունը կհայտնվեր ազգային ժողովում իրականում` ձևավորելով իսկապես ժողովրդավարական իշխանություն: Դիմացում կայացող այս ընտրությունները գաղափարային հենքի վրա չեն հենված բնավ, այլ հենված են` տգիտության, փառամոլության, կարիքների բավարարման, շահի ու բնազդի վրա լոկ, քանզի մարդիկ ահավորապես ապակողմնորոշված են տիրող այս ամենաթողությունից ու խառնաշփոթից: Քանզի. միևնույն շունն է շապիկավորվել նորից, կատուն` վարտիկավորվել և կուսակցությունների ռեյտինգային` ոչ ու փուչ այս ցուցակներով, ովքեր կհայտնվեն ազգային ժողովում պարզ չէ... Մի խոսքով, Նիկոլին հանած` քաղաքականությունից ու տնտեսությունից բացարձակ բոբիկ, հեռու, խայտաբղետ մի խառնամբոխ, իրենց անկանխատեսելի գործողությունների հետևանքներով` նորից կհայտնվեն կերակրատաշտին ու իշխանության ղեկին մոտ... Բայց վայ նրանց, ովքեր կփորձեն խաղալ ազգի հեղինակության ու զգացմունքների հետ կրկին:


Էդվարդ Ալեքսանյան
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4904 | 0
դեպի վեր