ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Սարատեղին ու սարվորի կյանքը՝ ինքնին հայկական ավանդական մշակութային ժառանգության մի մասն է
14:54, 18.11.2018
3309 | 0
Մուխսու գոմեր անունը առաջացել է Մուխսու տոհմից, ժամանակին մի քանի տասնյակ հյուղակներ ու քարե քոլիկներ կային, հիմա ավերվել են, կանգուն են միայն Մուխսու թոնրատունը, Այվազի Շուշանի քոլիկը․․․նաև ցամաքած Արծաթ աղբյուրը․․․Իսկ ժամանակին ինչ մարդիկ են այս սարերում եկել ու գնացել․․․ու հուշ դարձել․․․բոլոր դպրոցականները անհամբեր սպասում էին ամռանը, որ գնան սար, ու 3 ամիս այնտեղ ապրում էին «ճամբարականի» կյանքով, միաժամանակ օգնում տատիկ-պապիկներին, իսկ Վարդավառին ողջ Ջրառատը Մերանդարասի սարատեղիի հոբեքում էր․ Ջաջ ձոր, Պուպույ հոբա, Մուխսու հոբա, Դալոյ գոմեր, Սոնի գոմեր․․․
Բա սառնորակ աղբյուրները․․․ Բաղլաչու Զաքիկի աղբյուր, Արծաթ աղբյուր, Օհեյ Պնդոյ աղբյուր, Յոթ աչքանի աղբյուր․․․
Հեյ գիտի ժամանակներ․․․ մինչև վերջերս մեր պապերն ու տատերը սար էին գնում՝ գարնան գալուն պես, և գյուղ իջնում ձմռան գալուն պես․․․ Սարվորի կյանքը և դժվար է եղել, և ծանր, բայց շատ հետաքրքիր ու հիշարժան․․․
Ցավոք այսօր միայն Ջոջ Ձորն է, որ դեռ սարվորներ ունի․․․
Պահպանենք մեր ոչ նյութական մշակութային կյանքը, չէ որ սարատեղին ու սարվորի կյանքը՝ ինքնին հայկական ավանդական մշակութային ժառանգության մի մասն է․․․
Հազար ողորմի մեր բոլոր սարվորներին, ովքոր եկել ու անց են կացել էս սարերում․․․
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4916 | 0
դեպի վեր