ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Գիտեմ միայն չի դատարկի հոգիս ոչինչ։
15:30, 18.11.2018
2140 | 0

Երբ կխռովես ու կփոթորկվես,
թե մեղավորներ շուրջդ կփնտրես։
Եվ երբ հանդարտվես, անդորրդ գտնես`
աճապարհիր, որ ինձ չկորցնես։
***
Հյուր եմ այս կյանքում անցավոր,
ինձ` հյուրիս, ջերմ կընդունես։
Մի օր էլ կգա պահն հետընթացի,
որ չափսոսաս` հանցավոր ես։
***
Երբ գնամ` չեմ տանի ոչինչ,
միայն ժպիտն ու սերն այն ջինջ։
Թեեւ կապրեմ ես կարոտով` կարոտելով,
գիտեմ միայն չի դատարկի հոգիս ոչինչ։



Աննա Հովսեփյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4862 | 0
դեպի վեր