ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Յուրաքանչյուրս, դեկտեմբերի 9֊ին քվեարկելով, կատարում ենք վճռական ընտրություն և որոշիչ քայլ մեր ու մեր սերունդների համար և պետք է շարժվենք հոգու ու խղճի թելադրանքով
20:36, 18.11.2018
2514 | 0

Դեկտեմբերի 9֊ին կայանալիք ԱԺ ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից առաջադրվել եմ որպես պատգամավորության թեկնածու 8֊րդ ընտրատարածքում, որը ընդգրկում է Գեղարքունիքի մարզը։
Գալիք ընտրությունները անասելի կարևորություն ունեն հայ ժողովրդի համար։ Յուրաքանչյուրս, դեկտեմբերի 9֊ին քվեարկելով, կատարում ենք վճռական ընտրություն և որոշիչ քայլ մեր ու մեր սերունդների համար և պետք է շարժվենք հոգու ու խղճի թելադրանքով։
Մենք միշտ անսասան ենք եղել թե՛ մեր քաղաքական հայացքներում, թե՛ մեր ընտրած ճանապարհում։
Այս տարիների ընթացքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաստատակամորեն եղել է իր ժողովրդի կողքին և ցուցաբերել աջակցություն ցանկացած իրավիճակում։ Մենք սատար ենք կանգնել երկրի կառավարման և որոշումներ կայացնելու կարևորագույն հարցերում։
Եվ ես պատրաստակամ եմ, Ձեր վստահության քվեն ունենալով, բարձրաձայնել և հետևողական լինել յուրաքանչյուր քաղաքացու հոգսին և խնդիրներին։
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցությունը։
Հարգանքներով՝


Հրանտ Մադաթյան։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4905 | 0
դեպի վեր