ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Փաշինյան, Լուկաշենկո թե՞ Նազարբաև
21:07, 18.11.2018
3214 | 0
Երեկ հայկական, բելառուսական ու ղազախական մամուլը ողողված էր Փաշինյանի խիստ քննադատական հայտարարությամբ, որով Փաշինյանը պահանջում էր Լուկաշենկոյին և Նազարբաևին պատասխան տալ ՀԱՊԿ դռնփակ նիստի քննարկումների մասին Ադրբեջանին տեղեկացնելու համար։ Միևնույն ժամանակ խիստ քննադատական ու սարկազմիկ էր Փաշինյանի հայտարարությունը, որով Լուկաշենկոյին սովորեցնում էր արտաքին քաղաքականության նրբությունները ՀԱՊԿ դռնփակ նիստի գաղտնիության պահպանման տեսանկյունից։ Բելառուսական ԱԳՆ ներկայացուցիչը ժամեր անց պատասխան տվեց Փաշինյանին՝ նրան անվանելով փողոցային քաղաքականություն վարող և այդ մշակույթը կրող քաղաքական գործիչ։ Կարծես թե այսքանով ավարտվեց դիվանագիտական բանավեճ «պատերազմը» կողմերի միջև, որը անձամբ ինձ համար զարմանալի էր։ Այսօր ամբողջ օրը սպասեցի ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի անդրադարձին այս հարցի շուրջ, սակայն այդպես էլ ԱԳՆ-ը լռեց, ինչը այնքան էլ զարմանալի չէ։ Աշխարհում կա չգրված մի օրենք, ըստ որի ցանկացած պետության ԱԳՆ-ը պետքա աշխատի ժամացույցի ճշգրտությամբ ու երբեք պասիվություն չդրսևորի այն հարցերում, որոնք վերաբերվում են պետության շահերին, սակայն մեզ մոտ դա այդքան էլ այդպես չէ, ավելին, «հեղափոխությունից» հետո ԱԳՆ գոյություն չունի։ Ինչ վերաբերվում է Փաշինյանի հայտարարությանը, ապա պետք է նշեմ, որ ևս մեկ անգամ Փաշինյանը ապացուցեց, որ ԱԳՆ գոյություն չունի և այդ պարտականությունը, ինչու չէ նաև ռիսկերը, վերցրեց իր վրա։ Կարծում եմ, Փաշինյանը լուրջ հանձնարարական պետք է տա ԱԳՆ-ին կամ առնվազն հեռացնի նախարարին։
Ուզում եմ նշել նաև Փաշինյանի հայտարարության մի քանի ռիսկեր։ Փաշինյանի հայտարարությունը ՀՀ վարչապետին իսպառ զրկում է մանյովր կատարելու հնարավորությունից։ Ժողովուրդը ասում է. «ուղիղ խոսքը միայն էշին կասեն», քաղաքականության մեջ առավել ևս չի կարելի ուղիղ արտահայտել մտքերը, եթե այն չպետք է պաշտպանել մինչև վերջ, քանի որ չպաշտպանելու պարագայում կորցնում ես բավականին մեծ վարկանիշ։ Այսպես չէր լինի, եթե Փաշինյանի հանձնարարությամբ նման հայտարարություն աներ ՀՀ ԱԳՆ-ը, քանի որ դա Փաշինյանի համար կբացեր ավելի մեծ ու լայն ճանապարհ «խաղի մեջ» մտնելու համար։
Այս ամենից մի հետևություն պետք է անել, եթե Փաշինյանը իր հայտարարությունը արել է մտածված և ոչ էմոցիաների պոռթկումի ժամանակ, ապա ամեն ինչ պետք է անի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի տեսնելու համար, այսպիսով կստիպի աշխարհին հաշվի նստել իր հետ։ Այս ամենը արդեն պատվի հարց է։ Նշեմ նաև, որ ՀՀ-ն ավելի մեծ հնարավորություն ունի իր ներկայացուցչին հաստատել ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին, քան Բելառուսիան և նույնիսկ Ռուսաստանը։ Քաղաքական կամք է հարկավոր, հակառակ դեպքում ևս մեկ անգամ կհայտնվենք ստորացուցիչ պայմաններում ու ստիպված կլինենք գլուխներս կախ սպասել, թե երբ և որ պետությունն է գալու ու «շոյի» ։

Հ. Գ. ՀՀ ԱԳՆ պասիվությունը արդեն իսկ ստորացուցիչ է վարչապետի ու Հայաստանի համար։ Եթե այսքանից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչ չտեսնենք, ապա ոչ մի «հեղափոխություն» չի եղել ՀՀ արտաքին քաղաքականությունում ու առհասարակ երկրում։
Հեղինակ` Մհեր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մհեր
դեպի վեր