ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Նիկոլ Փաշինյանն՝ Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Մարտունու ավագ դպրոց
18:21, 19.11.2018
2863 | 0
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց, ծանոթացել դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ 2016 թվականից սկսված շինաշխատանքների համար ներդրվել է շուրջ 700 մլն դրամ՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Ուսումնական հաստատությունն աշխատանքների արդյունքում ոչ միայն հիմնանորոգվել է, այլև համալրվել ժամանակակից գույքով, դասապրոցեսի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Ավագ դպրոցը, որն իր դռները կբացի գալիք տարվա սկզբից, հնարավորություն ունի ընդունել մինչև 350 աշակերտ, սակայն այստեղ առայժմ սովորելու է միայն 250-ը:


ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4904 | 0
դեպի վեր