Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.13, EUR 553.48, RUB 7.32, GBP 617.04
+9 °C, +3 °C ... +10 °C Վաղը`+9 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Թալանը շարունակվում է
20:04, 19.11.2018
Ողջ համացանցը խոսում է ՊԵԿ-ի նոր «շեդեվր» հայտարարության մասին, ըստ որի շրջանառության մեջ է դրվել 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիներից հարկ գանձելու օրինագիծը։ Ըստ ՊԵԿ-ի, բոլորը պարտավոր են իրենց եկամուտի 23%-ը վճարել պետական գանձարան։ Այսինքն ստացվում է, որ գյուղացին, ում եկամտի հիմնական աղբյուրը հողագործություն է, պետք է իր վաճառած բերքի ընդհանուր արժեքի 23%-ը վճարի պետությանը։ Փաստորեն մի ամբողջ տարի քրտնաջան աշխատելու արդյունքում, որի շնորհիվ գյուղացին պետք է ապահովի իր ընտանիքի գոյությունը, իր ստացած 100.000 դրամից 23.000 դրամը պետք է վճարի պետությանը։ Մեկը լինի ՊԵԿ-ին հարցնի, այ բալամ, բա հողի հարկը, սրա մասով ի՞նչ եք որոշել։ Հա, երևի այն առանձին վճարվելիք հարց է։ Լավ, ենթադրենք ամեն բան նորմալա, բոլորը վճարում են հարկերը, հարց, իսկ պետությունը ի՞նչ պարտավորվածություն ունի նույն գյուղացու առաջ, պատրա՞ստ է արդյոք փոխհատուցել գյուղացու վնասները, պատրա՞ստ է արդյոք որոշակի գումարով օգնել գյուղացուն, պատրա՞ստ է արդյոք ոռոգման ջրի կամ պարարտանյութերի գինը զգալի նվազեցնել ու նման հարցեր։ Վերջը վերջո հարկ նշանակում է «շնորհակալություն» պետությանը տված հնարավորության համար։ Իսկ ի՞նչ է պատրաստվում «շնորհակալության» դիմաց տալ պետությունը։ Ոչի՞նչ։ Եվ այս ամենը զուտ գյուղացու մասով։
Հերի՛ք է չեղած ուղեղներիդ զոռ տաք ու մտածեք ոնց կարելի է կլպել ժողովրդին։ Ու հանկարծ չարդարանաք՝ ասելով, որ Եվրոպայում հարկային համակարգը այդպես է գործում և շատ արդյունավետ, որովհետև դրանից առաջ, ես կասեմ, որ Եվրոպան իր քաղաքացուն ապահովում է ամեն ինչով ու հետո պահանջում։ Եթե պիտի այս օրինագիծը շրջանառության մեջ դրվի 2020 թ.-ին, ապա ուղեղներիդ զոռ տվեք ու մտածեք, թե ոնց մինչև 2020 թ.-ը ՀՀ քաղաքացիներին կապահովենք օրինագիծը կյանքի կոչելու համար նվազագույնով։


Մամուլի խոսնակ` Մհեր
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Մհեր
դեպի վեր