ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նիկոլ Փաշինյանի այցը Գեղարքունիքի մարզ
22:50, 19.11.2018
3353 | 0

Նոյեմբերի 19-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այց կատարեց Գեղարքունիքի մարզ:

Այցի 1-ին կանգառը Մարտունի քաղաքն էր, որտեղ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է բնակավայրի 190-ամյակին նվիրված միջոցառումներին:

Այցի հաջորդ հասցեն Գավառ քաղաքն էր: Գեղարքունիքի մարզպետարանում վարչապետի պաշտոնակատարաը հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին և դպրոցների տնօրեններին, անդրադարձել առաջիկա քաղաքական գործընթացներին, մասնավորապես` խորհրդարանական ընտրություններին:

Վարչապետի պաշտոնակատարը համայնքների ղեկավարներին հորդորել է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել պոտենցիալ ներդրողներին, ովքեր նպատակ ունեն ստեղծելու նոր աշխատատեղեր:

Օրվա երկրորդ կեսին այցը շարունակվել է Սևան համայնքում:

Վարչապետի պաշտոնակատարը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է նորակառույց ֆուտբոլի մարզադաշտ, որը կհանձնվի շահագործման մոտ օրերս: Ֆուտբոլի մարզադաշտը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սևան համայնքի համագործակցության արդյունքն է, որը կառուցված է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան և խթանելու է ֆուտբոլի զարգացումը ոչ միայն Սևանում, այլ նաև տարածաշրջանում:

Սևան համայնքի ղեկավարը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ծավալը, խոսել այս տարի ստեղծված «Յունիոր Սևան» ֆուտբոլային թիմի հաջողությունների մասին, ներկայացրել առաջիկա ծրագրերը:

Վարչապետի պաշտոնակատարը զրուցել է նաև համայնքի բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի, տվել պարզաբանումներ:


Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4916 | 0
դեպի վեր