Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.23, EUR 551.80, RUB 7.32, GBP 614.16
0 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+3 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԷՍ Ի՞ՆՉ ԱՆՄԵՂԻԿՅԱՆԻ ԴԵՄՔԵՐ ԵՔ ԸՆԴՈՒՆԵԼ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐ
05:41, 20.11.2018

էՍ ԻՆՉԵ՜Ր ԵՄ ԼՍՈՒՄ․ԷՍ Ի՞ՆՉ ԱՆՄԵՂԻԿՅԱՆՆԵՐԻ ԴԵՄՔԵՐ ԵՆ․․․
ՀՀԿ-ն ամբողջ թափով փորձում է խցկվել խորհրդարան, որ դառնա ընդդիմություն, որպեսզի Նիկոլի կառավարությունը հանկարծ սխալներ թույլ չտա ու երկիրը վարի տա․․․ ա՜յ լպիրշություն․ այ անաստվածներ երկի՞ր եք թողել․ որ հիմա էլ իբր տեր կանգնողներ եք փորձում ներկայանալ․ Եթե Փաշինյանը հեղափոխություն չաներ, մի մազ էր մնացել որ անդունդը գլորեիք․․․ այ լպրծուն կենդանիներ, երբ 2008-ին Սերժդ սկսեց ֆուտբոլային դիվանագիտություն խաղալ թուրքի հետ և արդյունքում 2009-ի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում կնքվեց խայտառակ, հայի արժանապատվությունը նսեմացնող արձանագրությունները, որ «Թուրքիան ճանաչում է այսօրվա Հայաստանի սահմանները, իսկ Հայաստանն էլ Թուրքիայի» ․․․ այսինքն՝ մենք պահանջատեր չենք և փաստորեն 100 տարի իզուր ենք պայքարել մեր պապենական հողերի համար․ դուք ձեր լեզուն կուլ էիք տվել․․․ 10-ը տարի այդ արձանագրությունները մնացին Շվեյցարիայում, կես բերան բարբաջեցի՞ք որ այդ արձանագրությունները մոլորեցնում են գերտերություններին՝ հատկապես ԱՄՆ-ին, որ կարծիք ձևավորվեց, իբր հայն ու թուրքը հաշտվել են և ձեռնպահ մնացին, Genocide տերմինն արտաբերելու, կես բերան պահանջեցի՞ք որ այդ արձանագրությունները հետ կանչվեին, , , դուք միայն Սերժի գործած ազգադավ քայլերն էիք լղոզում, սրբացնելով նրան, , , այ Սերժի որդեգիր զավակներ, այ սողուններ․ բա դուք ու՞ր էիք, որ Սերժը միլիարդների վարկեր էր բերում Հայաստան ու փոշիացնում, ինչու՞ չէիք հետաքրքրվում, թե այդ վարկերը որտե՞ղ էին կորում, երբ ժողովրդի վիճակը գնալով ավելի էր վատանում, հայ մարդը ճարահատյալ փախնում էր երկրից, որ ընտանիքը սովամահ չլիներ, հենց դուք ձեր անտարբերությամբ հայաթափ արեցիք Հայաստանը․․․ եթե լռել եք, ուրեմն հենց այնպես չեք լռել, դուք էլ ձեր փայն եք ունեցել․ ապացույցը ձեր ունեցած կապիտալն է, որ դիզել եք Հայաստանից դուրս․ աչքից հեռու․ կղզիներ ու դղյակներ ձեռք բերելը․ թե՞ կասեք պատգամավորի աշխատավարձով է․ աբսուրդ, ո՞վ կհավատա այդ բլեֆին․․․Հենց ձեր աչքի առաջ, ապրիլյան պատերազմին, երբ բացահայտվեց, որ բյուջեից բանակին հատկացված հազարավոր դոլարները գողացված են, և մեր տղաները 80-ականների զենքով են դուրս եկել թշնամու դեմ և իրենց կյանքով պաշտպանել հայրենիքը ու 120-- 18-20 տարեկան ջահելներ զոհվեցին, դուք այնքան սառնասրտություն ցուցաբերեցիք, պարզ է ձեր տղաները չէին զոհվողները, որ ձեզ նեղություն տայիք բացահայտեիք այ ճարտարախոս սերժի որդեգիրներներ․․․ բա կես բերան ազգային ժողովում հետաքննություն անցկացնեիք, թե Սերժդ ո՞նց է թալանել, որտեղ են այդ գումարները․ քար լռություն․․․ կամ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորում թաքցրած 70 միլիոն դոլարը հայտնաբերեց Իշխան Զաքարյանը, ինչու՞ հետաքննություն չարեցիք, այդ գումարները հետ բերվեր բյուջե․ ավելին, Սերժը Իշխան Զաքարյանի վրա այնպես հոխորտաց, թե ինչու՞ է ձեռքերը հասցրել մինչև Կիպրոս, իրեն ո՞վ է իրավունք տվել, քիչ էր մնում նրա վրա գործ հարուցեիք, , , Ոնց էի մոռացել․ բա Ապրիլյան պատերազմից հետո, երբ պետերբուրգում Պուտին, Սարգսյան, Ալիև եռակողմ հանդիպումից վերադառնալով Սերժը հայտարարեց, թե ազատագրված տարածքները պետք է հետ տա, բա ազգային ժողովում մեծամասնություն էիք ոչ բարով, ո՞վ է տեսել նախագահն ինքնագլուխ նման որոշում կայացնի, արյունով ազատագրված տարածքներն ինքնագլուխ հանձնի, նվիրի թշնամուն, իսկ մեր գերի ընկած տարածքների մասին ոչ մի խոսք․ Արծվաշեն, շահումյան, Գետաշեն, մարտունի, Մարտակերտ ․․․սա ազգային դավաճանություն է․․․ նա այնքան վստահ էր ձեր վրա, որ թույլ էր տալիս իրեն միանձնյա նման որոշումներ կայացնել, քանզի լավ գիտեր, որ ասեր մեռեք, մեռնելու էիք, այս աստիճան վարկաբեկված եք դուք, հիմա էս ի՞նչ խաղեր եք տալիս, ընդիմություն խաղալ գիտեի՞ք, բա Սերժի ապազգային քայլերը վերահսկեիք, որ ձեր պապան արդեն մեր երկիրն էր ղումար խաղալու, դուք հոգով, էությամբ Սերժի ճորտերն էիք դարձել ու կաք առ այսօր, , , Դուք լինելով Սերժի հենարանը ազգային ժողովում, լինելով նրա հանցակիցը, մեր երկիրն այս վիճակին հասցնելու համար պետք է դուք էլ հավասարապես ձեր մեղքի բաժին պատասխանատվությունը կրեիք, ցավոք Փաշինյանը չգնաց երկիրը պառակտող ճանապարհով, հանդուրժողականություն ցուցաբերեց և դուք առիթավորվեցիք․ հիմա անմեղիկյանի դիրքերից եք փորձում ներկայանալ, հայտ եք ներկայացնում մտնել խորհրդարան ու ընդդիմության դե՞րը ստանձնեք, կարծում եմ, եթե մի փոքր ինքնասիրություն ունենայիք, պետք է հավերժ լռեիք ու խորհրդարանի դռան տեղն էլ մոռանայիք, ձեզանից ի՞նչ ընդդիմություն, դուք կորցրել եք ընդիմադիր լինելու ձեր վստահությունը․ շուրջ 10-ը տարի ձեր պապայի հետ մեր երկիրը քանդել եք․․․ մի բան լավ իմացեք, որ ժողովուրդը ձեզանից զզվում է, դուք մեր ալերգիան եք․ ՀԱՄԱ ԹԵ ՇԱՆ ԵՐԵՍ ՈՒՆԵՔ ՀԱ՜՜, ԻՍԿԸ ՍՊԻՐՏ ՔՍԱԾ ԲԱԴՈՇ․․․
***
Հիմա, այս նախընտրական ֆոնին ոմանք ակտիվացել են ու ինձ լռեցնելու համար իմ էջում, ներքին նամակներով այսպիսի գրառումներ են անում, թե գիտե՞ք ինչքան վատ է ժողովրդի վիճակը․ գնալով վատանում է, ոչինչ չի փոխվել, ոչինչ չի փոխվել․․․ Կարդալով այս գրառումները, անընդհատ ականջիս տակ կռռացողներին, Նիկոլացավով տառապողներին ուզում եմ ուղղել մի ՀԱՐՑ, ․․․Ժողովուրդը 30 տարի շատ լավ կյանքո՞վ էր ապրում, ու հիմա Նիկո՞լը վատացրեց ժողովրդի վիճակը․ Նիկո՞լը հայաթափեց Հայաստանը, աշխատատեղերը փակեց, թոշակները, նպաստները Նիկո՞լը կտրեց, հարկային դաշտը խստացրե՞ց, , , էս նո՞ր վատացավ, նո՞ր տեսաք, քնից նոր արթնացա՞ք ․․․ բա այս հեղափոխությունն ինչի՞ համար էր, եթե այդքան լավ էր, ինչու՞ ժողովուրդն ինքնաբուխ դուրս եկավ փողոց, թիկունք կանգնեց Նիկոլին․․․հիմա էլ ոմանք չոքել են Նիկոլի կոկորդին, թե 6 ամիս է անցել ոչինչ չի փոխվել․ փաստորեն շատերին թվացել է, թե Նիկոլը կախարդական փայտիկ ունի, կամ էլ շատ մեծ կարողության տեր է և հեղափոխության օրերին խոստումներ է շռայլել, որ ամեն մեկիդ դռանը յուղը վրան Մերսեդես կկանգնեցնի, իսկ հաշվեհամարներին էլ 1 միլիոն դոլլար կփոխանցի, , , նման խոստում եղե՞լ է, ես, որ չեմ հիշում․․․ մենք այդ ե՞րբ դարձանք այսքան նյութապաշտ, մի փոր հացի ազգ, անգամ ցեղասպանությունից հետո մեր ժողովուրդը ստամոքսի կռիվ չէր տալիս․ Փարիզն էլ մեկ օրում չի կառուցվել․․․ ուշքի եկեք․ ծանր ժամանակներ են հենց կառավարության համար, քանզի ժառանգել են թալանված բյուջե, որտեղ մկներն են խաղում․․․մի քիչ ժամանակ տվեք, համբերություն ունեցեք, մի՛ խանգարեք․ թույլ տվեք որ նա ուրախ սրտով ծառայի երկրին, ժողովրդին․․․նրա լրագրողի աչքից ոչինչ չի վրիպում․․․ այդ հրահրողները, բանսարկու խառնակիչները, հերյուրանքներ տարածողները մի նպատակ ունեն․ նսեմացնեն վարչապետին և ժողովրդին հանեն Նրա դեմ․․․բայց ժողովուրդն ինչպես հեղափոխության օրերին, այսօր էլ նույնքան վստահում է իր առաջնորդին, նրա հետ է կապում իր բոլոր հույսերը, քանզի գիտի որ ազնիվ է, նվիրյալ․ չի եկել երկիրը թալանելու և մինչև վերջ թիկունք կկանգնի իր ընտրյալին ու այս ընտրություներին իր վճռորոշ խոսքը կասի բոլոր Նիկոլացավով տառապողներին․․․
ՎԱՐՉԱՊԵՏ ՋԱՆ ԴՈՒԽՈՎ, , ,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող հրապարակախոս

Մամուլի խոսնակ` Sona Arshuneci
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Sona Arshuneci
դեպի վեր