ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ձեր իմացած Հայաստանը չկա ու չի լինելու այլևս. Նիկոլ Փաշինյան
21:28, 20.11.2018
2264 | 0

Հանրապետականերն ուղիղ եթերից դուրս չեն գալիս էս երկու օրը: Ես երկու ամիս է, ակտիվ չեմ ուղիղ եթերում, նրանք ակտիվացել են: Բայց ես կվերադառնամ, մի անհանգստացեք", - այսօր հրավիրած սուլիսում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա այս զգուշացումն արեց, այսպես կոչված, "խոպանչիներին հարկելու" նախաձեռնության շուրջ հարցը մեկնաբանելիս: Ըստ Փաշինյանի՝ նման նախագիծ չկա կառավարությունում: Քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգը: Սա չի նշականում, որ ով հայտարարագիր է ներկայացնում, պետք հավելյալ հարկվի:

Փաշինյանը նշեց, որ փորձագետները փորձում են առաջ քաշել գաղափար, որ ռազմական ու այլ ծախսերը պետք է ավելացնել, բայց չպետք է մարդկանց հարկել: Ըստ Փաշինիանի՝ չի կարող այնպես լինել, որ 350 հազար առաջնային հարկ վճարող քաղաքացի լինի երկրում, և այդ հարկերով լուծենք բոլոր հարցերը՝ անվտանգություն, կրթություն, ամեն ինչ;

"Եվ եղան մեկնաբանություններ, որ վարչապետն ասել է՝ մեր ժողովուրդը ծույլ է: Ոչ ես ասել եմ՝ մեր ժողովրդին թույլ չեն տվել աշխատել, նախորդ քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդը չքավոր լինի, որ ընտրությունների ժամանակ հնարավոր լինի ձայները գնել", ասաց նա:

Նա անդրադարձավ նաեւ նախորդ համակարգի՝ իրենց հարող բազմաթիվ ԶԼՄ-ներով տարածվող քարոզչությանը եւ հայտարարեց, որ թալանված փողերով տարածվող կեղծ քարոզչությունը կքանդեն մեկ ճշմարտությամբ:

"Եվ չկասկածեք, շուտով ջախջախելու ենք ձեր ֆեյքերին: Եվ եթե ձեզ թվում է, որ ձեր թալանած փողերով ընտրություններում հաջողություն եք ունենալու, դուք ուղղակի չեք ճանաչում մեր ժողովրդին: Ձեր իմացած Հայաստանը չկա ու չի լինելու այլևս", - ասաց նա: Փաշինյանն ասաց, որ թալանած փողերը ընտրարշավում օգտագործելու տարբերակ չկա:


https://ar-media.r

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4902 | 0
դեպի վեր