ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ապրիլյան պատերազմի մասնակիցները ցույց են անում
18:09, 21.11.2018
2276 | 0

Երեք ամիս առաջ հանդիպել ենք վարչապետի հետ, խոստացավ, որ խնդրին լուծում կտրվի, սակայն ոչ մի գործնական քայլ չարվեց. Ապրիլյան պատերազմի մասնակիցները ցույց են անում

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվելու էր դեպի Կառավարություն:

«Դիրքապահ» միավորման նախագահ Մանուել Մանուկյանը նշեց, որ Ազատության հրապարակում հայտարարություններ չեն անի, քանի որ այնտեղ այս պահին մոմավառություն է ՝ ի հիշատակ բալետի պարող Վահագն Մարգարյանի։

«Դիրքապահ» միավորման նախագահի խոսքով՝ բողոքի ակցիայի նպատակն է վերջնականապես լուծել Ապրիլյան քառօրյա պատերազմինի մասնակցած տղաներից շատերի զինգրքույկներում մասնակցության փաստը չնշելու հարցը։ «Ապրիլյան պատերազմի մասնակիցների կարգավիճակը պետք է հստակեցվի։ Երեք ամիս առաջ հանդիպել ենք վարչապետի հետ և մեզ խոստացավ, որ խնդրին լուծում կտրվի, սակայն ոչ մի գործնական քայլ չարվեց։ Խնդիրը երեք մասից է բաղկացած։

Տղաները ուսման վարձերի խնդիր ունեն, երկրորդը վրավորում ստացած տղաները բուժման հետ կապված հարցեր ունեն և երրորդը՝ հազարավոր տղաների զինգրքույկներում նշված չէ, որ մասնակցել են ապրիլյան պատերազմին և բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում», -մանրամասնեց Մանուել Մանուկյանը։

Ակցիայի մասնակիցները ցանկանում են անպայման հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք պնդում են, որ վարչապետը պարտավոր է փոխել իր աշխատանքային գրաֆիկը և անպայման պետք է հանդիպի իրենց հետ։ Այն, որ այսօր վարչապետը մարզային այց ունի և Երևանում չէ՝ չի փոխում բողոքի ակցիայի մասնակիցների պլանները։ «Մենք պիտի հանդիպենք և վերջ, ցանկացած բանի գնալու ենք, որ հանդիպենք։ Այսօր պետք է կայանա այսքան ձգվող հանդիպումը», -եզրափակեց Մանուել Մանուկյանը։


Digital News

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4903 | 0
դեպի վեր