ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ֆիդայու մկրտություն» գրքի հիմնական նպատակը հանրությանը արցախյան մեծ պատերազմում իրենց ավանդն ունեցած քաջորդիներին ծանոթացնելն Է
18:44, 21.11.2018
3518 | 0

994 թվական… մարտի 20… Մեղրի…
Երկար, նեղ պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Այդ տարի գարունը շուտ եկավ. եղանակը բավականին տաք էր, հաճելի, զով քամի էր փչում, թռչուններն էլ նստել էին դիմացի հսկա ընկուզենու ճյուղին ու զրուցում էին:
Այդ պահին մի երիտասարդ, սևաչյա կին անհամբեր անցուդարձ է անում պատշգամբում` անտարբեր բնությանն ու թռչուններին: Կարծես ինչ-որ բանի էր սպասում` աչքը չկտրելով հեռախոսից: Մի քանի վայրկյան ևս և հեռախոսը զանգեց.
-Ալո´, Ռուզա՞ն, ի՞նչ կա, ո՞նց են տղերքը: Արդեն 4 ամիսա նրանց հետ եմ ուզում խոսել. Ինչի՞ չեն գալիս, ինչի՞ չեն զանգում: Մինչև իրիկուն սպասելում եմ, եթե չզանգեցից, գալու եմ Ղարաբաղ: Լսու՞մ ես, ալո´, Ռուզա՞ն…
Հեռախոսակապն ընդհատվեց կամ…
Երբեք ժամանակն այդքան դանդաղ չէր անցել 24-ամյա այդ կնոջ համար: Ինչու էր անհանգիստ վերջին 4 ամիսները` ինքն էլ չէր հասկանում:
Նույն ժամանակ Ղարաբաղի Մարտունի քաղաքում մի կին ևս անհամբեր անցուդարձ էր անում` սրտում այրող մի միտք` ինչպե՞ս ասել: Մոտ մի քանի ժամ նրանից ոչ ոք նորություն չուներ, կարծես գետնի տակն էր անցել: Միայն երեկոյան նրան տեսնում են քաղաքի փոստի մոտ` դանդաղ, գլխիկոր ներս մտնելիս.
-Ուզում եմ զանգահարել Մեղրի:
Հեռախոսավարուհին գլուխը խոնարհեց` հազիվ զսպելով արցունքները, և դողդողացող ձեռքով հավաքեց հեռախոսահամարը:
Լսվում է նույն անհանգիստ ձայնը.
-Ալո´, Ռուզա´ն, եկա՞ն տղերքը:
-Ուհի´…
-Ու՞ր են Արմենը, Նվերը, Նելսոնը, ի՞նչ են անում:
-Ուհի´…
-Ինչի՞ չեն գալիս հետս խոսելու, ախր ես իրանց շատ եմ կարոտել, ուզում եմ գոնե ձայները լսեմ:
-Ուհի´, լսի´ր..
-Ռուզա՛ն, նրանց ասա, որ ես նեղացել եմ, շատ եմ նեղացել իրանցից…
-Ուհի´, - գոռաց Ռուզանը, - մենք ո´չ Արմեն ունենք, ո´չ Նվեր, ո´չ Նելսոն: Նրանք էլ չկան, Ուհի՛, հասկանու՞մ ես, չկա՛ն…
Լսվեց բարձր գոռոց, ու կապն ընդհատվեց:

«Ֆիդայու մկրտություն» գրքի հիմնական նպատակը հանրությանը արցախյան մեծ պատերազմում իրենց ավանդն ունեցած քաջորդիներին ծանոթացնելն է: Գրքի իրական հերոսները ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել պատմության գրված էջերից: Նպատակն է նաև ոչ միայն նրանց անունները պատմությանը հանձնելը, այլ նաև կրթել ընթերցողներին նրանց հայրենասիրական ոգով ու ազատասիրական գործով:


Հայ ֆիդայի

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4853 | 0
16:18, 22.05.2020
5392 | 0
16:40, 11.05.2020
4219 | 0
դեպի վեր