ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հայաստանի մասին այս փաստերը պարտավոր է իմանալ ցանկացած հայ
14:14, 23.11.2018
6812 | 0
Հայաստանն Իրանի, Չինաստանի, Հունաստանի, Եգիպտոսի և Ճապոնիայի հետ միասին մտնում է հնագույն երկրների այն վեցնյակում, որոնք կարողացել են անցնել հազարամյակների միջով։ Հայաստանի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Պարսից արքա Դարեհ 1-ինի մ.թ.ա. 520թ. Բեհիսթունյան արձանագրությունում։ Հնագույն տեղեկություններ Հայաստանի և հայերի մասին կան նաև մ.թ.ա. 5-րդ դարի հույն հեղինակների՝ Հերոդոտոսի և Քսենոֆոնի մոտ։

Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել։ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը քարոզչություն էին անում Հայաստանում, և Հայ Առաքելական եկեղեցին կոչվել է նրանց անունով։ Գրիգոր Լուսավորիչը, որը 301թ. մկրտեց Հայաստանը, դարձավ Ամենայն Հայոց առաջին կաթողիկոսը։ Հայաստանը դարձավ պատմության մեջ առաջին քրիստոնեական պետությունը։

Էջմիածնի Մայր տաճարն առաջին պաշտոնական եկեղեցին է՝ կառուցված IV դարում։ Առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը երազ է տեսնում, թե ինչպես է Քրիստոսն իջնում երկնքից՝ հրե մուրճը ձեռքին և ցույց տալիս տաճարը կառուցելու տեղը։ 303թ. այդ վայրում, որտեղ այն ժամանակ հնագույն հեթանոսական տաճար էր կառուցված, հիմնադրվում է եկեղեցի՝ Էջմիածին անունով։

Քրիստոսի գեղարդը (Լոնգինի գեղարդը) , որով հռոմեացի մարտիկ Լոնգինը խոցեց Հիսուս Քրիստոսին, պահվում է Էջմիածնի Մայր տաճարի գանձարանում։ 2000 թվականից տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ամալյա Գաբոյան
20:44, 14.05.2020
4502 | 0
13:32, 22.11.2019
5150 | 0
21:50, 12.11.2019
4347 | 0
17:36, 29.10.2019
4860 | 0
դեպի վեր