ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նիկոլ Փաշինյան. «Բոլորին կստիպենք հաշվի նստել հայ մեծ ժողովրդի հետ». ռուսաստանյան «Свободная пресса» լրատվական գործակալության անդրադարձը
19:13, 23.11.2018
4304 | 0

Երևանը դժգոհ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում և Ադրբեջանի հետ հարաբերություններում Բելառուսի դիրքորոշման հետ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության առթիվ Բելառուսի ԱԳՆ արձագանքը, հայտարարել է միջազգային գործընկերների հետ հարաբերությունների փոփոխման մասին:

«Մեր միջազգային գործընկերները պետք է ամրագրեն, որ որ այնպիսի հարաբերությունների, որոնց նրանք վարժվել են մինչ այժմ, Հայաստանի հետ այլևս չի լինի», - ասել է Հայաստանի ղեկավարը:

Փաշինյանի խոսքով` շատ շատերն իներցիայով ջանում են Հայաստանին վերաբերվել որպես փոքրիկ պետության, փոքրիկ ազգի, բայց դա «չի անցնելու»:

«Հնարավոր է, որ մենք փոքրաթիվ ազգ ենք, բայց մենք փոքր ժողովուրդ չենք, մենք մեծ ազգ ենք, որովհետև մենք մի ժողովուրդ ենք, որը բազմահազարամյա պատմություն ունի, մենք մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալների ժողովուրդ ենք», ընդգծել է նա:

Հայաստանի ղեկավարն հայտարարել է, թե ժողովուրդն ու կառավարությունն ի վիճակի են պաշտպանել երկրի շահերը և խոստացել է, որ դրա հետ հաշվի են նստելու:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է բացատրություն պահանջել Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյից ու Նուրսուլթան Նազարբաևից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման կապակցությամբ, որը, նրանց կարծիքով, պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը: Ի պատասխան Հայաստանի առաջնորդի հայտարարության` Բելառուսի ԱԳՆ-ն նշել է, թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը, ինչպես երևում է, «պատժելու կամ ներելու իրավասություն ունեցող միջազգալին դատախազ է երևակայել իրեն»:

«Հավանաբար, պարոն Փաշինյանն առայժմ չի հասկացել, որ, այսպես ասած, փողոցային ժողովրդավարության կանոնները մեծ քաղաքականությունում անընդունելի են», - հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը: Հիշեցնենք` Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ է կանչել Յուրի Խաչատուրովին, որը մեղադրվում է պետական հեղաշրջմանը մասնակցելու մեջ: Կազմակերպության ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ե.Մ. Պրիմակովի անվան գիտահետազոտական ինստիտուտի Հետխորհրդային հետազոտական կենտրոնի ասպիրանտ Ֆարհադ Իբրահիմովի կարծիքով Փաշինյանի այս աստիճան կտրուկ արտահայտությունները պետք է ընկալել որպես ՀԱՊԿ-ում և Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպությունում ինքնահաստատվելու փորձ:

-Փաշինյանը փնտրում է ցանկացած առիթ, որպեսզի ապացուցի, թե ինքը որքան վճռական ու հետևողական է իր գործողություններում Հայաստանի շահերն հետապնդելու գործում: Բացի այդ, նա պետք է իր երկրի բնակչությանը ցույց տա, թե ինքը որքան արդյունավետորեն է աշխատում և որևէ մեկին թույլ չի տալիս Հայաստանի հետ վարվել, ինչպես ինքն է ենթադրում, անհարգալիորեն: Նրա խնդիրն է հայ ընտրազանգվածից հավելյալ միավորներ վաստակել, և այդպիսի քայլերն ու արտահայտությունները կարող են իրեն օգնել:

«Ազատ մամուլ» - Այդ արտահայտությունները միայն Բելառուսի՞ն են վերաբերում, թե՞ հասցեագրված են նաև մյուս գործընկերներին:

- Դրանք հասցեագրված են ոչ միայն Մինսկին, այլև Աստանային, որի հետ Հայատանի հարաբերությությունները բազմաթիվ հարցերում բարվոք չեն:

Բանն այն է, որ ի սկզբանե Փաշինյանը ՀԱՊԿ-ի ու Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ իր արտաքին հարաբերությունները կառուցեց ոչ բարեկամական ոգով: Ե'վ Մինսկում, և' Աստանայում, և' Մոսկվայում Փաշինյանի գործողություններին ու արտահայտություններին ուշադրությամբ հետևեցին դեռ այն ժամանակ, երբ նա հանդես եկավ այս տարվա գարնանային հանրահավաքների ժամանակ: Բնականաբար, Փաշինյանը հիմա չի արտաբերում այն խոսքերը և ջանում է չհիշել այն արտահայտությունները, որոնք նա կարող էր իրեն թույլ տալ այն ժամանակ, երբ դեռևս ընդդիմադիր կուսակցության պատգամավոր էր: Բայց Միությունում դեռ լավ են հիշում դրանք և կարող են ցանկացած հարմար պահի դրանք հիշեցնել:

Փաշինյանին, անկեղծ ասած, զայրացնում է Ադրբեջանի հետ Բելառուսի ու Ղազախստանի ակտիվ համագործակցությունը, որին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը մեղադրում է իր երկրի բոլոր խնդիրների մեջ: Օբյեկտիվորեն, Բաքվի հետ Մինսկի և Աստանայի հարաբերություններն ավանդաբար ջերմ են, դրանք, առաջին հերթին, պայմանավորված են տնտեսական ակտիվ փոխգործակցությամբ: Բացի այդ, Ադրբեջանին ու Ղազախստանին միավորում է լեզվական, մշակութային ու կրոնական ազգակցությունը: Հայաստանում դա լավ են հասկանում, բայց միաժամանակ համարում են, որ, չնայած այդ բոլոր հանգամանքներին, ՀԱՊԿ համաձայնագիրը կնքած երկրները պետք է աջակցեն այդ կառույցի անդամ երկրներին:

Այդ մոտեցմանը համաձայն չեն Բելառուսն ու Ղազախստանը` մատնանաշելով, թե ոչ ոք իրավունք չունի չեղյալ համարել երկկողմանի համագործակցությունը` անկախ այս կամ այն միությանն անդամագրված լինելու հանգամանքից: Իսկ Փաշինյանը որոշել է, որ կարող է այդպիսի գործողություններին վերջակետ դնել, բայց այդ փորձերն արդեն իսկ վնասում են հենց իրեն` Հայաստանին:

«Ազատ մամուլ» - Ինչպիսի՞ն է ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնում Հայաստանի նրկայացուցչի նշանակման հեռանկարը:

-Հեռանկարը նվազագույն է, որովհետև Բելառուսը և Ղազախստանը հաստատակամորեն դեմ են կանգնել այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը: Երևանը կոպտորեն խախտել է կանոնները` որոշելով կալանավորել Յուրի Խաչատուրովին: Հայաստանում շատ լավ գիտեին, որ այդ քայլին դիմելով, երկիրը զրկվելու է նախագահությունից կազմակերպության կանոնադրությունը խախտելու պատճառով: Հետևաբար, դրանով իսկ, Հայաստանը, ըստ էության, հրաժարվել է նախագահությունից, որի մասին խոսում են Բելառուսն ու Ղազախստանը:

Մեծ հավանականությամբ, այդ սկզբունքին հավատարիմ կմնան նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ծայրահեղ դեպքում, նրանք չեզոք դիրք կգրավեն, բայց չեն աջակցի Երևանին: Մոսկվան չի ուզենա կազմակերպության պառակտում, որովհետև իրավիճակը կարող է բարդանալ, եթե Ռուսաստանն աջակցի Հայաստանի դիրքորոշմանը, որը նույնպես քիչ հավանական է, որովհետև Մոսկվան դժգոհ է այդ ուղղությամբ Երևանի գործողություններից:

«Ազատ մամուլ» - Եթե որոշումը Հօգուտ Հայաստանի չլինի, Հայաստանն ի՞նչ քայլեր կձեռնարկի:

Ո'չ մի: Ծայրահեղ դեպքում, Հայաստանը կարող է անտեսել ՀԱՊԿ նիստերը, բայց դա անհեռանկարային է, քանի որ այդպիսի ընթացքը միայն կփչացնի հարաբերությունները Երևանի և Կազմակերպության մյուս անդամ-երկրների միջև: Հայաստանը քաղաքական, տնտեսական և սոցիալական դժվարին կացության մեջ է, և նրա շահերից է բխում կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ, և ոչ թե դրանք բարդացնել»:

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը ծրագրված է քննարկել դեկտեմբերի 6-ին, Պետերբուրգում: Ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը, այդ հարցը գլխավորը չէ, բայց արտացոլում է առավել խորը և կարևոր խնդիրներ:

«Խնդիր շատ ավելի խորն է: Խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ի առջև մեր, և մեր առջև ՀԱՊԿ-ի պարտավորություններին…Մենք պետք է հասկանանք, թե որքանով է այդ կազմակերպությունը երաշխավորում մեր անվտանգությունը», - Փաշինյանի խոսքն է մեջբերում «Սպուտնիկ» -ը:

Ընդ որում նա հայտարարել է, թե ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ խախտում են դաշնակցային պարտավորությունները և հիշեցրել է Ադրբեջանին բելառուսական սպառազինություն մատակարարելու մասին: Հայաստանի ղեկավարը չի պատրաստվում ազգային շահերին վերաբերող հարցերը լռության մատնել, որոնց նա մտադիր է հետևողականորեն հետամուտ լինել:

Բելառուսի նախագահը նույնպես, ինչպես հայտնի է, սկզբունքայնորեն պաշտպանում է իր դրիքորոշումը, այնպես որ պետք է ենթադրել, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում թեժ է լինելու:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
390 | 0
09:44, 13.04.2024
454 | 0
11:39, 08.04.2024
432 | 0
09:16, 06.04.2024
380 | 0
դեպի վեր