ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ամանորն ու Սուրբ Ծնունդը Golden Palace հյուրանոցում
14:10, 26.11.2018
3477 | 0















Ամանորն ու Սուրբ ծնունդը Հայաստանում ամենահեքիաթային տոներն են։ Որտե՞ղ նշել Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Ի՞նչ հետաքրքիր վայրեր կարելի է այցելել Նոր տարուն, եկեք պարզենք միասին։

Եթե Ձեր օտարերկրացի ընկերները ցանկություն ունեն Հայաստանում հանգրվանելու, ապա լավագույն հյուրանոցներից մեկը Golden Palace Yerevan-ը ուրախ կլինի հյուրընկալել յուրաքանչյուրին։ Երևանի կենտրոնում հյուրանոցային համար ամրագրելու դեպքում Դուք հնարավորություն կունենաք լինել Երևանում տեղի ունեցող բազմաթիվ միջոցառումների կիզակետում։


Չմուշկներով սահեք

Եթե ցանկություն ունեք չմուշկներով սահելու, ապա Երևանում 2 վայր կա, որտեղ կարող եք սահել՝ Կարապի լիճն ու Համալիրը։ Մի՛ լարվեք, եթե չմուշկներով երբևէ չեք սահել, մի քանի անգամ ընկնելուց հետո կսովորեք սահել։ Չմոռանաք տեսագրել Ձեր ժամանցի ամենահետաքրքիր պահերը։

Այցելեք Երևանի Ձմեռային Այգի

Պատրա՞ստ եք Ամանորյա արկածներին։ Այցելեք Ձմեռային այգի և բացահայտեք Ամանորյա հրաշքը Հայաստանի ձմեռում։ Այցելե՜ք Սանտա Կլաուսին, տիկին Կլաուսին, ով կօգնի Ձեզ համեղ թխվածքաբլիթներ պատրաստել, էլֆերին և ոչ միայն։ Ձմեռային այգին հատկապես դուր կգա փոքրիկներին։


Այցելեք Ամանորյա շուկա

Ամեն տարի Նոր տարվա նախօրեին Դուք կարող եք վայելել Ամանորյա շուկան։ Հյուսիսային պողոտայում, որպես կանոն, տեղակայված են լինում բազմաթիվ փայտե-տնակ խանութներ, որտեղ Դուք կարող եք գտնել տարբեր հուշանվերներ և նվերներ Ձեր հարազատների համար։

Անցկացրեք մի քանի օր Ծաղկաձորում

Երևանի տեսարժան վայրերով, ժամանցի վայրերով ու փողոցներով հիանալուց հետո շտապեք Ծաղկաձոր – Հայաստանի լեռնադահուկային հանգստավայր։ Ծաղկաձորում Դուք հնարավորություն կունենաք դահուկներով ու չմուշկներով սահելու և վայելելու Ձեր հանգիստը ամենաշքեղ հյուրանոցում։ Այցելեք Golden Palace Tsaghkadzor Hotel և վայելեք Ձեր հանգիստը։

Հեղինակ` Ani
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ani
15:37, 23.12.2021
2472 | 0
15:35, 23.12.2021
2166 | 0
14:54, 20.12.2021
1981 | 0
դեպի վեր