ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Լավ հռետո՞ր, թե լավ վարչապետ
17:09, 26.11.2018
2446 | 0
Այսօր մեկնարկեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ուզում եմ կարճ անդրադառնալ ՔՊ կուսակցության քարոզարշավին ու հատկապես արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատարին։
Աբողջ օրը ՔՊ քարոզարշավի մասնակիցները զբաղվում են միայն հռետորաբանությամբ։ Ն. Փաշինյանը առհասարակ իր ասած 3 նախադասություններից 2-ում հիշում է հանրապետականներին՝ նախորդ իշխանությանը։ Ախր պրն. վարչապետ, արդեն բավական երկար ժամանակա, որ Դուք եք ղեկավարում երկիրը ու կշարունակենք Դուք ղեկավարել, ի՞նչ կարիք կա, անընդհատ հիշել նախորդներին, ի՞նչ կարիք կա բարձրաձայնել նախորդների չարածների մասին, նրանք արդեն պատմություն են։ Խոսեք Ձեր արածների մասին, ի՞նչ հաջողության եք հասել ու ի՞նչ հաջողության կհասնեք ընտրվելու դեպքում։ Երևի մոռացել եք, որ արդեն երկար ժամանակա Դուք իշխանություն եք, ոչ թե ընդդիմություն։ Ի՞նչ կարիք կա պատեհ ու անպատեհ առիթով կոկորդ պատռել։ Ձեր բոլոր նախադասությունների մեջ միայն մի բան նկատեցի, քննադատություն նախորդ իշխանություններին։ Մի՞թե սա է քարոզարշավի Ձեր ողջ էությունը, քննադատել նախորդներին ու աչոկ հավաքել։ Փոքր ի շատե գիտակից մարդը հասկանում է այդ, որ ապրիլից սկսած Դուք զբաղվել եք միայն այդ գործով։
Խորհուրդս Ձեզ, աշխատեք կայանալ որպես իշխանություն, որպես իշխանական կուսակցություն ու զբաղվեք ձեր ապագա քաղաքական գործունեությամբ, կատարելագործեք Ձեր տեսլականը, քանի որ դրանիցա կախված ՀՀ ապագան։ Հերիք է արդեն պատմություն դարձած կուսակցության շողքի հետ կռվեք, հակառակ դեպքում ընդունում եք նախկին իշխանության գերակայությունը Ձեր նկատմամբ։

Հեղինակ` Մհեր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մհեր
դեպի վեր