ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ամանորն ու Սուրբ ծնունդը հյուրանոցում [Երևան]
16:51, 27.11.2018
3033 | 0











Ամանորն ու Սուրբ ծնունդը ամենասպասված տոներն են ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար։ Բոլորս էլ թաքուն սպասում ենք հրաշքների և բոլորս էլ ուզում ենք նշել Ամանորն ու Սուրբ ծնունդը այլ կերպ, քան նախորդ տարի։

Եկեք միասին պարզենք, թե ինչ է պետք հաշվի առնել՝ Ամանորը և Սուրբ ծնունդը հյուրանոցում նշելիս։


1․ Ընտրեք հյուրանոց Երևանի կենտրոնում

Եթե պատրաստվում եք Ամանորը նշել Հայաստանի հյուրանոցներից մեկում, ապա ընտրեք Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոց, որպեսզի այն մոտ լինի բոլոր զվարճանքի կենտրոններին։

2․ Ընտրեք ընտանեկան հյուրանոց

Եթե պատրաստվում եք Ամանորն ու Սուրբ ծնունդը նշել հյուրանոցում, ապա պարզեք արդյոք հյուրանոցը հարմարեցված է ընտանիքով հանգստանալու համար։ Եթե պատրաստվում եք երեխաների հետ կազմակերպել Ձեր հանգիստը, ապա համոզվեք, որ երեխան չի ձանձրանա հյուրանոցում։

3․ Զվարճանքի կենտրոններ, հետաքրքիր ժամանց

Հետաքրքիր ժամանց կարող են ապահովել ոչ միայն հյուրանոցի առաջարկած ծառայությունները, այլ նաև զվարճանքի վայրերը, որոնք ցանկալի է, որ գտնվեն հյուրանոցի մոտակայքում։


4․ Ամանորյա դեկորացիաներ

Եթե սիրում եք Ամանորյա դեկորացիաներ և կարծում եք, որ դրանք տրամադրություն են ստեղծում, ապա չմոռանաք հարցնել հյուրանոցի աշխատակիցներին, արդյո՞ք հյուրանոցը և Ձեր սենյակը զարդարված են լինելու։ Կարո՞ղ եք արդյոք փոխել հարդարանքը, եթե Ձեզ դուր չգա և այլն։ Այս հարցերը չափազանց կարևոր են դառնում, երբ պատրաստվում եք հյուրանոցում մնալ երեխաների հետ։

5․ Ձմեռ պապ

Պարզեք արդյո՞ք Ձմեռ պապը այցելելու է հյուրանոց։ Դու՞ք պիտի գնեք նվերներ երեխաների համար, թե հյուրանոցն է հոգում այդ ծախսերը։ Այս հարցերի պատասխանները կհետաքրքրեն հյուրանոցում երեխաների հետ հանգրվանողներին։

Եթե Դուք փնտրում եք հրաշալի միջավայր Ամանորն ու Սուրբ ծնունդը նշելու համար, ապա Messier 53 հյուրանոցը իդեալական տարբերակ է։


Հեղինակ` Ani
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ani
15:37, 23.12.2021
2471 | 0
15:35, 23.12.2021
2164 | 0
14:54, 20.12.2021
1980 | 0
դեպի վեր