ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ՀՀԿ–ից ՔՊԿ գնացածներն ամեն ինչ կանեն, որ նրանք էլ ՀՀԿ–ի վիճակում հայտնվեն
21:40, 27.11.2018
3223 | 0

Ովքեր ժամանակին արատավորել են Լևոն Տեր–Պետրոսյանի անունը, հետագայում ՀՀԿ–ի անունն ու համբավն են արատավորել: Հիմա էլ գնացել և հերթ են կանգնել այսօրվա իշխանական կուսակցության մեջ մտնելու համար:


«Նրանք դավաճանի հոգեբանություն ունեցող մարդիկ են, և հենց նրանց պատճառով է կուսակցությունը սխալներ գործել: Նրանց ես շատ լավ եմ ճանաչում ու դեռևս 10, 20 տարի առաջ եմ ասել, որ նրանց բերում են Հանրապետական կուսակցություն, որ ի՞նչ անեն: Նրանք Կոմունիստական կուսակցությանը դավաճանել են, ՀՀՇ–ին դավաճանել են, այսօր էլ շատ հանգիստ գնացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն:

Մեկը տղային է առաջ քաշում, մյուսը՝ մորաքրոջ տղային: Բոլորը հերթ են կանգնել, որ մի տեղ տեղավորվեն, իսկ Հանրապետականում այսօր մնացել են մարդիկ, ովքեր գաղափարակիրներ են: Եվ դա շատ լավ է նաև կուսակցության համար: Խոշոր դաս էր, որ այսուհետ նման պատեհապաշտ մարդկանց չբերեն լցնեն ՀՀԿ և հետո խայտառակ իրավիճակի առջև կանգնեն: Նման մարդիկ բոլոր ժամանակներում, զարմանալի կերպով բոլոր ժամանակներում հաջողություն են ունենում: Ես վստահ եմ, որ եթե ՀՀԿ–ն նորից իշխանության գա, նրանցից շատերը նորից հետ կգան ու կսկսեն ապացուցել, որ իրենք ամենաարմատական հանրապետականն են և այդ ճանապարհով նորից իրենց տեղը կգտնեն», – ասաց Հ. Հարությունյանը:

Մանրամասները՝ https://armweekend.com/?p=1012

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմինե Գրիգորյան
դեպի վեր