ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ինչ գիտենք մենք քնի մասին
11:23, 28.11.2018
4676 | 0

Արթուն մնալու ռեկորդը եղել է 18 օր, 21 ժամ և 40 րոպե: Այս մրցույթի հաղթողի բախտը, ինչպես ասում են, բերել է, որ երկար ժամանակ արթուն մնալու պատճառով ընդամենը հալյուցինացիաներ, տեսողության խանգարումեր, չկապակցված խոսք և հիշողության մասնակի կորուստ է ունեցել:


Առանց բժշկական ուսումնասիրության հնարավոր չէ պարզել՝ քնա՞ծ է մարդը, թե՞ ոչ: Շատ հաճախ մարդիկ մի քանի վայրկյանով քնում են բաց աչքերով՝ առանց դա նկատելու: Եթե դուք գիշերը քուն եք մտնում 5 րոպեից քիչ ժամանակահատվածում, նշանակում է դուք քնի պակաս ունեք:


Լավագույն սահմանը 12-15 րոպեն է, որը նշանակում է, որ բավականաչափ հոգնած եք քնելու համար, բայց առավոտյան արթնանալով՝ շատ հոգնած չեք լինի և կրկին քնելու ցանկություն չեք ունենա: Պարզվում է՝ մենք երազ տեսնում ենք ոչ միայն արագ քնի ժամանակ, այլև դանդաղ քնի ժամանակ, պարզապես չենք մտապահում դրանք:


Արագ քնի ընթացքում մեր տեսած երազները մեծավ մասամբ տարօրինակ են և անմիտ, իսկ դանդաղ քնի ժամանակ դրանք շատ հաճախ կրկնվում են, կարծես մենք ինչ-որ բան ենք մտածում կամ վերհիշում, որը մոռացել էինք: Արագ քնի ժամանակ մեր աչքերը շարժվում են, ինչը ցույց է տալիս, որ մենք արձագանքում ենք մեր տեսած երազին, ասես մենք երազին նայում ենք կողքից:

Որոշ գիտնականներ կարծում են, որ մենք երազներ ենք տեսնում, որպեսզի երկար ժամանակ մտապահենք օրվա ընթացքում մեզ հետ պատահածը և աշխարհից ստացած կարևոր տեղեկատվությունը: Գիտնականների մի այլ խումբ էլ ենթադրում է, որ մենք երազ ենք տեսնում, որպեսզի մեր ուղեղը մաքրենք անպետք ինֆորմացիայից ու հիշողություններից:

Դեռահասներն այնքան քնի կարիք ունեն, որքան և երեխաները` օրական 10 ժամ, իսկ միջին տարիքի մարդուն բավական է 8 ժամը, ծերերին՝ 6 ժամը: Քնի մասին եղած այս և շատ այլ տեղեկություների մեծ մասը գիտնականներն իմացել են վերջին 25 տարվա ընթացքում:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ամալյա Գաբոյան
20:44, 14.05.2020
4498 | 0
13:32, 22.11.2019
5148 | 0
21:50, 12.11.2019
4342 | 0
17:36, 29.10.2019
4858 | 0
դեպի վեր