ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ (3)
13:08, 30.11.2018
2645 | 0


Այսօր մի սովորական օր է,

Սովորական առավոտ,

Սովորակ առավոտյան սուրճ,

Սովորական կանգառ,

Սովորական, շտապող մարդիկ ու մի սովորական տղա, ականջակալներն ականջներին, ամեն ինչին անտարբեր…


Նա չգիտի, որ քիչ հետո կհանդիպի մի սովորական թվացող գեղեցիկ աղջկա և մի սովորական օր առաջարկություն կանի ու չի մերժվի:

Նա չգիտի, որ հետո կխնդրի այդ աղջկան իր համար աշխարհ բերելու մի հրաշք և այդ աղջիկը կկատարի իր խնդրանքը ու բացի հրաշք աշխարհ բերելուց ինքը կդառնա հրաշք՝ մայր ….ու տղային կդարձնի կրկնակի հրաշքների պահապան-հրեշտակ:


Մի պահ անտանելի ցանկություն առաջացավ ներկա լինելու այդ ամեն ինչին անտարբեր տղայի հարսանիքին ու տեսնել թե ինչպիսի բերկրանքով կբռնի իր հարսնացուի ձեռքը ու կմոտենա հյուրերին, իր գեղեցկուհուն ծանոթացնելու կամ օրհնանք, բարի ցանկություններ լսելու համար…


Մի սովորական կանգառ էր՝ իմ կանգառը ու տղային թողնելով իմ երևակայական աշխարհում, սրտի դողով իջա մեքենայից:

Շուրջս սովորական մարդիկ էին ու անսովոր դեմքերով նայում էին իմ ժպտացող հայացքին…


Շատերին թվում էր թե մի հիվանդ մարդ եմ, որն ինքն իրեն ժպտալով ուղղակի քայլում է…առանց իմանալու, որ քայլում է դեպի դատարան, որպես փաստաբան ներկա լինելու ամուսնական բաժանման մի զզվելի դատի:


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
253 | 0
14:27, 06.03.2024
242 | 0
00:16, 29.01.2024
362 | 0
22:42, 16.01.2024
303 | 0
21:28, 15.01.2024
323 | 0
13:30, 09.01.2024
421 | 0
13:16, 30.12.2023
432 | 0
12:50, 21.12.2023
400 | 0
21:14, 19.11.2023
391 | 0
23:34, 23.10.2023
430 | 0
10:18, 11.10.2023
430 | 0
21:34, 19.09.2023
786 | 0
դեպի վեր