ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ավելի կարևո՞ր բաներ կան
12:35, 01.12.2018
2530 | 0
Վերջին 6-7 ամսում մեր պետության մի քանի ոլորտներ ծայրահեղ ծանր վիճակում հայտնվեցին։ Ուզում եմ անդրադառնամ հատկապես մշակույթին։ Այս ասպարեզը բավականին ծանր վիճակում հանձնվեց Լիլիթ Մակունցին ու բնականաբար Մակունցը ու իր թիմը, պետք է ոտքի կանգնեցնեին արդեն կործանված ոլորտը։ Սակայն մշակույթը չարժանացավ այնպիսի ուշադրության, ինչպիսին որ պետք էր։ Ես չեմ ուզում հիշել մշակույթի նախարարության նախկին անգործությունը, երբ հայկական խաչքարերի կոտորած էր սկսվել Ադրբեջանում, երբ Թուրքիան ամբարի էր վերածել Մուշի մի շարք հայկական եկեղեցիներ կամ երբ հայկական շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչների ագռավային կլկլոցը համարում էին մշակության գլուխգործոց և որ ամենացավալին է, նրանք մշակույթի նախարարության շնորհիվ դառնում էին մշակութային գործիչներ։ Այս ու այսպիսի բազում թերացումների պատճառով էլ մշակույթի նախարարությունը կորցրեց իր արժեքը ու իմ ու շատերի աչքին դարձավ «ձևական» ։
Լիլիթ Մակունց, քեզ նշանակեցին ՀՀ մշակույթի նախարար, քանի որ քո մեջ գտան այն պոտենցիալը, որրի շնորհիվ դու կգտնեիր մեր մշակույթը փոսից հանելու ճանապարհ։ Բայց քո կառավարման ժամանակահատվածում ոչ միայն չփոխվեց մշակույթի կարգավիճակը մեր մոտ ու արտերկրում, այլ ավելի վատացավ։ Ի՞նչպիսի հաշվետվություն պետքա դու ներկայացնես վարչապետին կամ ԱԺ-ում, ի՞նչ հաջողությունների ես հասել, կարծում եմ՝ ոչ մի։ Ճիշտ ժամանակնա հեռանալ քաղաքականությունից։ Չնայած կարելի է բացատրել վերջին անհաջողության պատճառը, երբ «քոչարին» համարվեց ադրբեջանական, դու զբաղված էիր ձայներ փախցնելու «մշակույթի» կատարելագործմամբ ու քարոզարշավով, իսկ քո փոխնախարար Տիգրան Գալստյանի արդարացումները լսելուց հետո, պարզվում է, որ «քոչարին», որը արժանացավ տոլմայի բախտին, ադրբեջանական գրանցելը, այնքան էլ էական չէ, ավելի կարևոր բաներ կան։ Դե երևի նկատի ունի ձայն «փախցնոցի» խաղին մասնակցելը, թքած թե ազգային արժեքներից մեկն էլ չենք կորցնի։
Ցավալին այն է, որ քաղաքական գործիչների կողմից արված էսպիսի կամ նմանատիպ հայտարարությունները, որոնք ստանում են ձախողումը քողարկելու միտումնավոր բնույթ, օր օրի շատանում են, ինչը մեզ անդունդ է տանում։ Այս ամենը արդեն իսկ դարձել է ՀՀ քաղաքական մշակույթի մաս։
Հեղինակ` Մհեր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մհեր
դեպի վեր