ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Ժողովո՛ւրդ, չե՞ք հասկանում, որ ձեր անտարբերության արդյունքում ավերվում է եկեղեցին ու հավատքը, թալանվում ու վաճառվում են հոգևոր գանձերը...
00:44, 03.12.2018
2398 | 0

ԵԿԵՂԵՑԻ ՔԱՆԴՈՂՆԵՐԻ ԴԻՎԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Թալանված բարերարները գուցե այլևս չեն վստահում գող Գարեգինին ու նվիրատվություններ չեն անում, ինչը նշանակում է, որ անժամկետ փակ է մնալու Մայր Տաճարը հավատացյալների առջև:
Զայրացնում է, բայց այլևս չի զարմացնում, քանի որ վերջին 5-6 ամիսների ընթացքում այնքան բան իմացանք Գարեգինի կլանին սպասարկող այս գայլերի մասին, որ մի ամբողջ կյանք չէր բավականացնի դրանք մարսելու համար: Զարմանում եմ, որ դեռ հայ ժողովուրդը հանդուրժում է էս սրբապիղծ գանձագողին:
Բոլորը նրան հայհոյում են, բոլորը ցանկանում են, որ նա հեռանա, բոլորը զայրույթով են արտահայտվում նրա մասին, բոլորը խոստովանում են, որ նրա պատճառով են աղանդավորները շատացել Հայաստանում, բայց երբ տեղը հասնում է գործին, հավի ձագի պես քաշվում են բները...
Ժողովո՛ւրդ, չե՞ք հասկանում, որ ձեր անտարբերության արդյունքում ավերվում է եկեղեցին ու հավատքը, թալանվում ու վաճառվում են հոգևոր գանձերը...
Միացեք՝ ամբողջ ազգով միաձայն պահանջենք թալանչի, հանրապետական գարեգինի հեռացումը, ով եկեղեցին վերածել է շահույթ հետապնդող կազմակերպության: Որքան շուտ հեռանա, այնքան շուտ կկանխենք պղծությունները:
Աստծո՛ւց վախ ունեցեք, ո՛չ թե այս անաստված Գարեգինից ու նրա օֆիսում աշխատող «հոգևորականներից», եթե Աստծուց վախ ունենայիք, մի փոքր սրտացավություն էլ կունենայիք մեր դարավոր հավատքի, Հայ Առաքելական եկեղեցու ու մեր ազգային-հոգևոր արժեքների հանդեպ:
Նա, ով տեր չի կանգնում իր ազգային սրբություններին, նա կեղծ քրիստոնյա է, որը առնչություն չունի Քրիստոսի հետ: Կեղծավորներ, ձեզ քրիստոնյա մի՛ անվանեք, որովհետև դուք հանդուրժում եք Աստծո տան պղծումը:
ԳԱՐԵԳԻՆԻՑ ՈՉ ՊԱԿԱՍ ՉԱՐԱԳՈՐԾ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՅ ՄԱՐԴԸ:

Աննա Հայրապետյան

Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր