ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Եկեղեցին մարդասիրությունն ավելի վեր է դասում
04:52, 03.12.2018
2657 | 0

Եկեղեցին մարդասիրությունն ավելի վեր է դասում



Հաագայի Բեթել բողոքական եկեղեցին 24 ժամյա գրաֆիկով ՝ առանց դադարի հոկտեմբերի 26-ից մինչ օրս կրոնական ծես ու պատարագ է մատուցում փրկելու համար 9 տարինիդերլանդներում գտնվող փախստական հայ ընտանիքին` արտաքսումից: Մարդասիրական այս քայլն ամրագրված է օրենքի այն կետով, որ աղոթքի ու պատարագի ժամանակ ձերբակալություններն արգելվում են: Ստացվում է, որ եկեղեցին օրենքով պայքարում է. մեկ այլ` արտաքսման օրենքի դեմ: Այսպիսով եկեղեցին մարդասիրությունն ավելի վեր է դասում:

Իրոք դժվարությունների դեմ հանդիման են կանգնել Թամրազյանների ընտանիքի հինգ անդամները, որոնց այս պահին մարդասիրական ու բարոյական աջակցության կարիքն ունեն: Այդ նպատակով նրանց հետ է փորձել հանդիպել, զրուցել Նիդերլանդական օրագրի մեր թղթակիցԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ: Նախքան հանդիպումն իմացել էինք, որ ընտանիքի անդամները հրաժարվում են բոլոր տեսակի հանդիպումներից, սակայն օգնություն, օժանդակություն հայտնելու համար մեկ անգամ ևս փորձեցինք լինել տեղում:
Ալիկ Ասատրյանը պատմեց, որ ընտանիքի անդամները պարզապես չեն կարող դուրս գալ եկեղեցուց, քանի որ անմիջապես կձերբակալվեն: Նրան սիրով ընդունել են եկեղեցի, բայց ընտանիքի անդամներին հանդիպել չի հաջողվել: Եկեղեցու հովիվները զգուշավոր են և ելնելով
ապահովությունից ու ընտանիքի բարոյահոգեբանական վիճակից հրաժարվում են ամեն տեսակի հանդիպումների` նրանց մասնակցությունից:
Հուսով ենք, որ Նիդերլանդական իշխանությունները մարդասիրաբար վերաբերվեն արդեն երկար տարիներ ինտեգրված հայ ընտանիքին:
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
284 | 0
00:09, 09.03.2024
763 | 0
դեպի վեր