ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Սասնա Ծռերի իրական դեմքը- 4
09:17, 03.12.2018
2996 | 0

Սիրելի Հայրենակիցներ…

Այս օրերի ընթացքում համացանցում սասնա ցռեր մարդասպանների և բանկոմատ թալանողների համագործակցության անդամները աննախադեպ գրոհ են սկսել Բարգավաճ Հայաստան կուսակցության և Գագիկ Ծառուկյանի հանդեպ: Այս ոճրագործների թիմը իրենց հարձակումներում նշում է, որ մարտի 1-ի դեպքերից հետո իշխանական կոալիցիա կազմած ուժերը տեղ չունեն ԱԺ-ում:

Հիմա ուզում եմ հարց տալ մարդասպաններին և բանկոմատ թալանողներին - բա որ այդքան սկզբունքային էք, բա որ այդպես էք մտածում, բա, որ պիտի ձեր մարդատյաց քարոզչությունը այդ ուղղությամբ տանեք, ապա ինչու Գ. Ծառուկյանից վերցրեցիք 5 միլիոն դրամ, ինչու էիք նրա պատգամավորների անձնական երաշխավորությունը ընդունում, ինչու էիք դատարանում Նաիրա Զոհրաբյանի և ԲՀԿ մյուս պատգամավորների ձեռքերը մի ժամ թափահարում:

Այս հարցերի պատասխանները թերևս արդեն ամեն բանական մտածող մարդ տվել է ինքն իրեն և դրանք հնչում են այսպես՝ քանի որ Գ. Ծառուկյանի փողերը իրենց շատ անհրաժեշտ են, քանի որ անձնական երաշխավորությունները դատարանի համար ծանրաքաշ հիմք են, քանի որ ինքնասիրություն չունեն, քանի որ ոճրագործները տարրական դաստիարակություն չունեն:

Արդեն իսկ պարզ է դառնում, որ նրանք ազատվելուց հետո էլ փորձել են Գ. Ծառուկյանից փող ուզել, սակայն ստանալով մերժում, սկսել են քարկոծել նաև նրան: Հիմա հասկանում եք սիրելի ՀԱՅԵՐ ջան, որ մենք գործ ունենք ընդամենը բանդիտների մի շայկայի հետ, որոնք իրենց ներխմբակային շահերի սպասարկման համար պատրաստ են ամեն ստորության՝ ընդհուպ մինչև իրենց օգնողին սևացնելը:

Սիրելի ընկերներ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի մենք մերժենք մարդասպաններին, պատանդառուներին և բանկոմատ թալանողներին: Ոչ մի ձայն բոյեվիկներին, որպեսզի նրանք Հայաստանը չկարողանան տանել հարևանների հետ պերմանենտ պատերազմների, երկրի ներսում քաղաքացիական պատերազմի և այսպիսով, ՀԱՅ ազգի և ՀԱՅԱՍՏԱՆ պետության ոչնչացման:

Շարունակելի…

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Խաղաղության աղավնի
դեպի վեր