ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Տեր Մարկոսը համարձակվում է ուրիշներին «խուժան» անվանել, երբ Հունահայոց թեմի ուղարկած օգնությունը և մանուկների նամակները հայտնվում են Մանվել Գրիգորյանի պահեստում
21:23, 03.12.2018
3884 | 0
Երևանում և Մայր Աթոռում դարձյալ լայն քննարկման առարկա է դարձել 2016 թ. Ապրիլյան պատերազմի օրերին Հունաստանից ՀՀ բանակին ուղարկված օժանդակության հարցը, որը բանակին հասնելու փոխարեն հայտնվել էր գեներալ Մանվելի պահեստանոցում։
Հիշեցնենք, որ Հունաստանից օգնության հետ միասին ուղարկվել էին նաև ՀՀ բանակի հերոս զինվորներին ուղղված հունահայ երեխաների նամակները, և այդ նամակների փաթեթի հայտնաբերվելը գեներալի պահեստարանում հանդիսացել էր որպես փաստ, որ գտնվածը հենց Հունաստանից ուղարկված օգնությունն է:
Հավելենք նաև, որ 2018 թ. հունիսի 26-ին Հունահայոց թեմի առաջնորդական տեղապահ (ով նաև կասկածվում է միասեռականության մեջ) Խորեն վարդապետ Առաքելյանը այս առիթով հրապարակեց բացատրություն, որում ասվում է. «Սիրելինե՛ր, օրերս լայն քննարկման առարկա է դարձել ապրիլյան պատերազմի օրերին Հունաստանից ուղարկված օգնությունը, քանի որ օգնության հետ ուղարկված երեխաների նամակների փաթեթը գտնվել էր տխրահռչակ գեներալի պահեստում: Այսու տեղեկացնում եմ ամենքիդ, որ խստորեն դատապարտում ենք անձանց, խմբերին կամ կազմակերպություններին, որոնք խոչնդոտ են հանդիսացել ուղարկվածը հասցեատիրոջը հասցնելու գործին: Մենք ողջ բեռը ուղարկել ենք Մայր Աթոռ, Մայր Աթոռի Սոցիալական բաժինն էլ իր հերթին այն տրամադրել է նշյալ ջոկատների ներկայացուցիչներն, իսկ թե դրանից հետո ինչպե՛ս են բաշխել կամ ինչպե՛ս են երեխաների նամակները հայտնվել այդ պահեստներում, դա արդեն մնում է նրանց խղճին և իրավապահների համապատասխան գնահատականներին»:
Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Մարկոս քահանա Մանգասարյանը իր էջից հրապարակած մի տեսանյութով այս կապակցությամբ պատասխանել է պատմաբան Գևորգ Յազըչյանի բարձրացրած հարցին: Ապա բուռն բանավեճ է սկսվել համացանցում, որն ուղեկցվել է փոխադարձ մեղադրանքներով: Մասնավորապես սփյուռքից արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներից քահանա Սահակյանը. «Խոսք առ Մարկոս քհն․ Մանգասարյան։ Խղճո՛ւկ, քո այս ելույթը լսողս եկա այն համոզմանը, որ դու երկնքից ընկած մի պարգև ես Հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն, խոսքի վարպե՛տ... Սակայն եթե կարծում ես, որ քո այդ կապիկություններով կարող ես համոզել մի ողջ ժողովրդի, չարաչար սխալվում ես։ Դու ու քեզ նման ապիկարները մամոնային եք ծառայում և ոչ թե Աստծուն։ Աստծուն ծառայող եկեղեցականը քաջ կլինի, և ոչ թե պիղծը պաշտպանող։ Դու չես իմանում չէ՞ Գարեգին Բ ծայրապետիդ կատարած պղծությունների մասին, կին ու զավակ ունենալու մասին։ Դու չես իմանում չէ՞ նրա հարազատ եղբայր Եզրաս արք. Ներսիսյանի՝ միասեռական լինելու մասին։ Դու կարո՞ղ ես բացատրել, թե ինչպես մի եկեղեցական «յաբեղայութենէ ի յԵպիսկոպոսութիւն կ՛առաջնորդուի» ։ Կաթողիկոսի եղբայր չէ, ով ուզում է լինի։ Դու հասկանո՞ւմ ես, թե ի՛նչ նշանակություն ունի մի քանի տասնյակ եկեղեցականների կարգալույծ հռչակել, ու իր շուրջը համախմբել նվազագույնը 22 միասեռական չարքեպիսկոպոսներ, չեպիսկոպոսներ, չվարդապետներ, ու քեզ նման հլու հնազանդ տխմարներ։ Ամաչի՛ր» ։
Այս առիթով պատմաբան Գևորգ Յազչյանը գրում է. «Առաջին` միայն այն խոստովանությունը, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննել է Տեր Մարկոսին, ՄԵԾ ԱՄՈԹ է Մայր Աթոռին ու մեր Եկեղեցուն ընդհանրապես: Երկրորդ` մինչև Տեր Մարկոսի ինքնախոստովանությունը, Մայր Աթոռի Ապատեղեկատվական համակարգը ինչո՞ւ ծպտուն չէր հանել այս հարցաքննության մասին, եթե ամեն ինչ մաքուր է Մայր Աթոռի ֆինանսական համակարգում: Երրորդ` այդ ի՞նչ լոլո է ասել, թե Հունաստանի մեջ Երկրապահ Կամավորականների Միության անդամները բեռներ են հանգանակել ու Մայր Աթոռի միջոցով ուղարկել «Մուշ» և Էջմիածնի քաղաքապետարանի կամավորականների ջոկատներին: Հետաքրքրական է, որ Տեր Մարկոսը վարպետությամբ ՇՐՋԱՆՑԵՑ իմ խոսքում մեջբերումը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքից, թե հանրապետականները որոշ հոգևորականների ԸՆԴԳՐԿԵԼ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՄեՋ: Փաշինյանը ԱՌԱՆՑՔ ՀԻՄՔԻ չէր կարող նման մեղադրանք ուղղել այդ սքեմավորներին: Իսկ ովքե՞ր են այդ կեղտոտները, որոնք վնաս են հասցրել թե՛ Եկեղեցուն, և թե՛ պետությանը: Ապրենք` կտեսնենք: «Գող` սիրտը դող», - ասում է հայկական ասացվածքը»:
Հակագարեգինյան ցույցերի ակտիվիստներից Մերի Ավագյանն էլ, ով երկար ժամանակ հաշվեհարդարների մեջ է Մարկոս քահանա Մանգասարյանի հետ՝ կապված Մայր Աթոռի Սոցիալական ծառայության հովանու ներքո գործող բարեգործական ճաշարանների գործունեության թափանցիկության հետ, հետևյալ դիտարկումն է անում. «Եվ դեռ Տեր Մարկոսը՝ Մայր Աթոռի Սոցիալական բաժնի տնօրենը, համարձակվում է ուրիշներին «խուժան» անվանել, երբ Հունահայոց թեմի ուղարկած օգնությունը և մանուկների նամակները հայտնվում են Մանվել Գրիգորյանի պահեստում: Տեր Մարկոսի պես զզվելի մարդ ես չգիտեմ։ Բարեգործական ճաշարանների տնօրենը ինքն է, ամեն անգամ իր հետ պատերազմ եմ անում, ոչինչ չի փոխվում։ Բարեգործական ճաշարաններում այնպիսի մթնոլորտ է, որ տատիկները վախենում են իրենց ճաշը ուտել։ Նորից ու նորից հարցնում եմ՝ ո՞ւր են բարեգործական ճաշարանների ցուցանակները, որոնք Տեր Մարկոսը խոստացավ փակցնել: Բարեգործական ճաշարանների տեսուչները իրենց այնպես են պահում, կարծես մարդկանց լավություն են անում, և տատիկները վախի մթնոլորտում ձայն չեն հանում, որ հանկարծ այդ ճաշից չզրկվեն։ Թող մեկը չփորձի հերքել, ամենը տեսաերիզով նկարահանել եմ, կտեղադրեմ, խայտառակ կլինեք։ Պարզապես նորից եմ զգուշացնում Տեր Մարկոսին, որ Պատարագի ժամանակ չես ափսոսում ժամանակդ եւ խորանից էլ ես ինձանից բողոքում, փոխի՛ր իրավիճակը։ Ես հետ չեմ կանգնելու, ես միշտ էլ գնալու եմ և հետաքրքրվեմ, թե ինչը ինչոց է։ Փոխի՛ր իրավիճակը, քանի դեռ տեսաերիզները չեմ տեղադրել։ Սա քեզ ևս մեկ զգուշացում։ Ծառայելով Սբ. Գայանե վանքում՝ եկեղեցու էլեկտրոնային էջը և եկեղեցու անունը ֆեյսբուքում օգտագործում է իր ուզածի պես. կարծես ոչ թե Սբ. Գայանե վանքի եկեղեցու էլեկտրոնային էջը լինի, այլ իր անձնականը։ Զարմանում եմ միայն, թե այդ ամենը ո՞նց է թույլ տալիս այնտեղի վերադասը, որ ոմն քահանա եկեղեցու անունից ինչ խելքին փչում, գրում է, ինչ ուզում, տեղադրում է» ։
Անդրադառնալով Տեր Մարկոսի՝ հոգևորականի անհարիր կերպարին՝ ֆեյսբուքյան օգտատերերից Լուսինե Մհերյանը գրում է. «Եթե չլիներ հոգևորականի հագուստով այս տեսանյութի խոսողը, կմտածեի՝ գողական է։ Բոլորովին համոզիչ չէր, ավելին՝ զզվելի շարժուձևով, ագրեսիվ, քողարկված մի անձնավորություն։ Ցավոք, այսպիսիք այնքան են շատացել, որ եկեղեցին շահարկման առարկա է դարձել։ Այնքան քծնանք կա այս մարդու մեջ, որ չմոռացավ գավազդել թալանչի Գարեգին Բ-ին, թե բա՝ ի՛նչ համեստն է Գարեգին Բ-ն, նույնիսկ ինքն է աղքատիկ հալով գումարներն ավելացրել։ Հեքիաթասացի վզի շղթան վկա։ Ի՜նչ զզվելի էք դուք, տուշոնկա գողացողնե՛ր, ազգը թալանողնե՛ր, հայ մանուկի հացի սերմացու գողացողնե՛ր։ Ձեր ձեռքում խաչն է, հոգում՝ սատանան։ Մաքրե՛ք եկեղեցին ձեզնից՝ ձեր Գարեգին մաֆյոզի հետ միասին» ։
Մեզ մնում է սպասել Մայր Աթոռի պաշտոնական արձագանքին և սպառիչ պարզաբանմանը կատարված հերթական խայտառակության վերաբերյալ:
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր