ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հակաահաբեկչությունը որպես ազգի նկարագիր - 13
10:23, 04.12.2018
2900 | 0

Սիրելի հայրենակիցներ…

Երեկ էպոսային անուն կրող, սակայն իրականում բոյեվիկների համագործակցություն հանդիսացող սասնա ցռերի պարագլուխ, հանրահայտ քցող ժիրիկ սեֆիլյանը իր հարցազրույցում նշեց, որ իրենք ՀՀ ԱԺ ընտրություններում զբաղեցնելու են երկրորդ հորիզոնականը:

Հիմա հարց է առաջանում այս "մարդը" երբ է դադարելու ապատեղեկացնել հանրությանը: Այս բոյեվիկների շայկան իրենց ամեն ելույթը կառուցում է բացահայտ սուտ և կեղծիք տարածելու, ինչպես նաև անհանդուրժողականության և բռնության քարոզչության վրա: Միայն դիտելով սրանց ծրագիրը հասկանում ես, որ այնտեղ գրված յուրաքանչյուր տող պարունակում է միայն դժբախտություն, պատերազմ և կործանում:

Եվ այս պարագայում բոյեվիկները ի լուր բոլորի հայտնում են, որ հավակնում են ՀՀ ԱԺ-ում երկրորդ ուժ լինել: Սիրելի ՀԱՅ ԱԶԳ ջան, ախր աշխարհի ամենաիմաստուն ազգը ինչպես կարող է նման բան թույլ տալ?

Ես ինքս ինձ համար գտել եմ այս հարցերի պատասխանները և դրանք կներկայացնեմ նաև ձեզ: Տեսեք, հիմա բոյեվիկները գերազանց հասկանալով, որ չեն կարողանալու անգամ մոտիկ գալ անցողիկ շեմին հայտարարում են, որ լինելու են երկրորդը, դա արվում է միայն մի նպատակով. նրանք ընտրություններից հետո պատրաստվում են հայտարարել, որ դրանք կեղծվել են և այդ շահարկումներով փորձեն մարդկանց համոզել, որ իրենք իշխանությունների զոհն են և, որ մարդկանց կողմից նվիրաբերված գումարները չեն լափել: Այս հնարքները վաղուց հայտնի են ամբողջ աշխարհում, քանի որ արտասահմանյան հովանավորները ընտրություններից հետո միշտ հետ են պահաջում իրենց գումարները:

Սակայն այս համատեքստում բոյեվիկների հայտարարությունները իրենց մեջ պարունակում են նաև էական վտանգ, քանի որ ըստ իս փորձ է արվում անթաքույց շանտաժի ենթարկել իշխանություններին, իսկ մենք գիտենք թե ինչ դաժան ու անմտածված քայլերի են ընդունակ այս ոճրագործները:

Սիրելի ԱԶԳ ջան, դեկտեմբերի 9-ին մերժենք բոյեվիկներին և ԱԶԳՈՎԻ փակենք Հայաստանում բռնությունների էջը, քանի որ մեր ԱԶԳԸ իր էությամբ ՀԱԿԱԱՀԱԲԵԼԻՉ է:


Շարունակելի…

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Խաղաղության աղավնի
դեպի վեր