ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Նիկոլ Փաշինյանը իր քայլով սպանեց «Սասնա ծռերի» ամբողջ գաղափարաբանությունը
08:05, 05.12.2018
3168 | 0

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ակնկալում եմ քաղաքացիների մեծ մասնակցություն, քաղաքացիները մեծապես հետաքրքրված են այս ընտրություններով, իրենց պատասխանատու են համարում մեր երկրի ապագայի համար և իրենց քվեն որոշիչ են համարում», - «Առաջին լրատվական» - ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում երրորդ համարը զբաղեցնող պատգամավորության թեկնածու, 1in.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:


Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» - ն ուզում է, որ դեկտեմբերի 9-ին փակվի հեղափոխության էջը և սկսվի պետականաշինությունը. «Մենք չենք կարող անվերջ հեղափոխական այս տարերայնության մեջ մնալ: Մեր քաղաքացիներն ուզում են լավ ապրել, երջանիկ ապրել: Եվ ի՞նչ է քաղաքականության իմաստը, եթե ոչ մարդկանց կյանքը երջանիկ դարձնելը: Խորապես հավատացած եմ, որ իրավագիտակից քաղաքացիներ ունենք, որոնք թացը չորից շատ լավ տարբերում են, մենք ապավինում ենք ժողովրդի հենց այդ ողջամիտ շերտին»:

«Լուսավոր Հայաստան» - ը պատրաստվում է խորհրդարանում լինել ընդդիմություն և փոխզսպող, փոխլրացնող ուժ լինել իշխանությանը. «Մենք արդեն իսկ արձանագրել ենք բազմաթիվ խնդիրներ և վրիպումներ՝ իշխանության կողմից, և պատրաստվում ենք ոչ թե դատափետելով ու խարազանելով խոսել դրանց մասին, այլ կառուցողական ոգով խնդիրները վեր հանել և գտնել լուծումներ», - նշեց պատգամավորության թեկնածուն:

Անդրադառնալով հարցին, թե ինչու են դեռևս չձևավորված խորհրդարանին ժամանակավորի պիտակ կպցնում՝ Ա. Բաբաջանյանը նշեց. «Ես կարծում եմ՝ դա անում են նրանք, ովքեր լուսանցքում հայտնվելու մտավախություն ունեն և այս ընտրություններին շանս չունեն: Դա անում են «Սասնա ծռերը» »:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ զենքը միայն պետության մենաշնորհն է. « «Սասնա ծռեր» - ին ազատ արձակելը գործող իշխանության ամենամեծ բացթողումն է. վերատեսության պետք է ենթարկել «Սասնա ծռեր» - ի ազատ արձակումը… Նիկոլ Փաշինյանը իր քայլով, իր գործած խիզախությամբ ուղղակի սպանեց «Սասնա ծռեր» - ի ամբողջ գաղափարաբանությունը»:


Մանրամասն՝ տեսանյութում:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Խաղաղության աղավնի
դեպի վեր