ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հակաահաբեկչությունը որպես ազգի նկարագիր - 14 (Բանկոմատ թալանողները և մարդասպանները ցայտնոտի մեջ են)
ThuAM+04E_+040DecE_December+0400RDecAM+04_2_81
2795 | 0

Սիրելի հայրենակիցներ…

Հաշված օրեր են մնացել դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ ընտրություններին և այս համատեքստում Հայաստանյան քաղաքական դաշտում ահագնացել է բոյեվիկների հակաքարոզչությունը ընդդեմ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ և առողջ քաղաքական ուժերի: Եթե դիտեք ցռերի քարոզչությունը ապա կտեսնեք, որ նրանք իրենց ելույթների 90%-ում անհիմն և ստահոդ քննադատության են ենթարկում միայն վարչապետին՝ մոռանալով, որ այդ մեծատառով ՄԱՐԴՈՒ շնորհիվ են հայտնվել ազատության մեջ:

Արդեն իսկ պարզ է, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը մերժում է մարդասպանների և բանկոմատ թալանողների կուսակցությանը, ինչի պատճառով էլ վերջիններս փորձում են ինչքան հնարավոր է շատ ցեխ շպրտել ՎԱՐՉԱՊԵՏԻ վրա:

Այս իրադրությունը հիշեցնում է մի պատմություն, որտեղ անկարող մարդը գիտակցելով, որ չի հասնելու իր նպատակին կուրորեն փորձում է վնասել անմեղին, քանի որ իր մեջ միայն չարն է խոսում: Այս պարագայում սասնա ցռերը անմրցելի են, քանի որ նրանք անգերազանցելի են անմեղներին վնասելու, ՀԱՅԻ արյուն թափելու և թալանելու գործում:

Երեկ հանրայինի եթերում բոլոր քաղաքական ուժերը միահամուռ հայտնեցին իրենց կարծիքը մարդասպանների վերաբերյալ և հասկացնել տվեցին ցռերին, որ նրանք մարդասպաններ են և նրանց ազատության մեջ հայտնվելը դա միմիայն վարչապետի արտառոց բարի կամքի դրսևորման արդյունքն էր, ինչից էլ օգտվելով ցռերը բացահայտ ապատեղակատվական քարոզչությամբ փորձում են օգտագործել հենց ՎԱՐՉԱՊԵՏԻ դեմ: Անաղ ու հաց .. շունը չի կարող լինել ազգային և առավել ևս պետականամետ մտածող, դա բացառվում է: Սիրելիներս, Հայաստանի առողջ քաղաքացիները, որոնք կազմում են բացարձակ մեծամասնություն, մերժում են մարդասպաններին և բանկոմատ թալանողներին, իսկ իմաստունների իմաստուն ժողովուրդը չի կարող սխալվել:

Սիրելի ԺՈՂՈՎՈՒՐԴ ջան, ժամանակն է հասկանալ, որ բոյեվիկների և մարդասպանների կուսակցությունը ցեխ շպրտելով իշխանությունների վրա միմիայն ջուր են լցնում ՀՀԿ-ի ջրաղացին և այս պարագայում առաջանում են հիմնավոր կասկածներ թե ինչու են նրանք այդպես անում? Իսկ պատասխանը կարծում եմ այն է, որ ուժեղ և հզոր Հայաստան նրանց պետք չէ, իսկ ՀՀԿ-ի վերադառնալու պարագայում նրանք իրենց կարող են նորից զգալ "ընդդիմադիր", դրանով արդարացնելով հետագայում մարդ սպանելուն և թալանելուն ուղղված գործողությունները:

Սիրելի ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ դեկտեմբերի 9-ին կատարեք ձեր քայլը, մերժեք ոստիկան սպանողների, բժիշկ պատանդ վերցնողների և բանկոմատ թալանողների կուսակցությանը, քանի որ նրանք իրենց փոքրոգության պատճառով երազում են ՀՀԿ-ի վերադարձը:


Շարունակելի…

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Խաղաղության աղավնի
TuePM+04E_+040DecE_December+0400RDecPM+04_2_81
3926 | 0
դեպի վեր