ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հնչեցին Վահրամ Բաբայանի ստեղծագործությունները երիտասարդական նվագախմբի կատարմամբ
21:06, 06.12.2018
4246 | 0

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 16: 00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Վահրամ Բաբայանի երաժշտության երրորդ փառատոնը՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 70-ամյակին: Միջոցառմանը հնչեցին Վահրամ Բաբայանի կամերային և վոկալ-գործիքային ստեղծագործություններից:
Երեկոյին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել Ալբերտ Նավասարդյանը (ալտ սաքսոֆոն), Գայանե Ասլանյանը (դաշնամուր), Ջեմմա Մինասյանը (թավջութակ), Վահագն Վարդանյանը (դաշնամուր), Լուսինե Գալստյանը (ֆլեյտա), Գրիգոր Մելքումյանը (հոբոյ), Գայանե Ասլանյանը (դաշնամուր), Նարեկ Աթոյանը (կլառնետ), Քրիստինե Սարգսյանը (ջութակ):
56-ամյա Կարինե Վարդանյանը մեծ ոգևորությամբ կիսվեց իր տպավորություններով. «Մենք այնքան տաղանդաշատ երիտասարդ սերունդ ունենք, ուղղակի հնագստանում եմ լսելով Բաբայանի երաժշտությունը` նրանց կատարմամբ: Մեծ հաճույքով ներկա կգտնվեմ նվագախմբի մյուս համերգներին: Գիտեմ, որ մեծ հաջողությունների կհասնեն»: 23-ամյա Աննա Կարապետյանն էլ կարևորեց նվագախմբի անդամների կատարած աշխատանքը. «Նայում եմ` բոլորը երիտասարդ են, բայց այնքան լավ են ներկայացնում ստեղծագործությունները: Կարող ես անվերջ նստել ու լսել: Զգացվում է, որ մեծ աշխատանք է տարվել»:
Դիրիժոր Գոռ Իսպիրյանի խոսքերով` նվագախումբը հիմնվել է Վարդանյան Գևորգի և իր կողմից. «Առանձին առանձին կազմեր ունեինք, մոտավորապես 10-ից ավել երաժիշտների, այդպես որոշեցինք միացնենք իրար և ստեղծենք երիտասարդական նվագախումբ, քանի որ Հայաստանի երիտասարդական նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ դարձել էր սիմֆոնիկ, այսինքն Հայաստանում չկար երիտասարդական նվագախումբ: Մենք էլ որոշեցինք երիտասարդական նվագախումբ հիմնել: Գլխավոր դիրիժորը ես եմ, իսկ գեղարվեստական ղեկավարը` Վարդանյան Գևորգը: Նվագախմբի անդամների մի մասը կոնսերվատորիայի ուսանողներ են, մի մասը` ավարտած»: Նշեց նաև, որ կարևորում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը հանդիսատեսին ներկայացնելը. «Շատ եմ կարևորում, քանի որ հիմա Հայաստանում քիչ կան կատարողներ, որ ժամանակակից երաժշտություն են նվագում, մանավանդ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երաժիշտներ կան, որ չեն սիրում այդ տեսակի երաժշտությունը, երաժիշտներ կան` չեն կարողանում նվագեն, Բայց ամեն դեպքում քիչ են կատարողները, բայց ժամանակակից երաժշտության համերգների պահանջը կա: - Իսկ թե համերգային ինչ ծրագրեր ունեին` պատասխանեց. «Առաջիկայում կլինեն համերգներ թե՛ նվագախմբով, թե՛ որպես մենակատար (կատարող)»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գոհար Պետրոսյան
դեպի վեր