ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Մայր Աթոռը տասը բնակարան կտրամադրի երկրաշարժից տուժածներին
00:54, 07.12.2018
2230 | 0

.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր: Այս մասին «Ֆեյսբուք» -ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:


«Նպատակ ունենալով զորակցել սոցիալական ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին` առաջիկա ամիս, ծրագրի առաջին փուլում, Հայոց Եկեղեցու կողմից կընծայվի տասը բնակարան` յոթը` Գյումրի քաղաքում, երեքը` Սպիտակում», - գրել է Վահրամ քահանա Մելիքյանը:



https://168.am/2018/

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4901 | 0
դեպի վեր