ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ուսումնավարժություն՝ «Աղետներին դիմակայության օր» խորագրի շրջանակներում
18:18, 07.12.2018
1896 | 0
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ դեկտեմբերի 6-ին Գավառ քաղաքում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Տարհանման կազմակերպումը ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից՝ ուժեղ երկրաշարժի դեպքում և հրշեջ փրկարարական տեխնիկայի և գույքի ցուցադրություն» թեմաներով: Ոսումնավարժությունն իրականացվեց «Աղետներին դիմակայության օր» խորագրի շրջանակներում, այն նվիրված էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Հատուկ տակտիկական ուսումնավարժությունը կազմակերպվեց և անցկացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության համատեղ ուժերով: Ըստ ուսումնավարժության պլանի՝ պայմանական եղանակով կազմակերպվեց տարհանում, երկրաշարժից տուժածների առաջին բուժօգնություն և տեղափոխություն մոտակա բժշկական կենտրոն: Պայմանական բուժօգնության աշխատանքներում ներգրավված էր նաև Գավառի ԲԿ-ն:
Ըստ ուսումնավարժության պլանի երկրորդ մասի՝ Գավառի հրապարակում կազմակերպվեց «Հայ-Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի» կողմից Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Գավառի թիվ 31 հրշեջ փրկարարական ջոկատին տրամադրած հրշեջ փրկարարական, ջրափրկարարական եւ օպերատիվ մեքենաների, մոտորանավակների, փրկարարական հատուկ սարքավորումների եւ գույքի ցուցադրությունը, որոնք դիտեցին և դրանց օգտագործման հնարավորություններին ծանոթացան ՀՀ Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ այլ



անձինք: http://gegharkunik.mtad.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4904 | 0
դեպի վեր