ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ԳՅՈւՄՐԻՆ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ
19:42, 07.12.2018
4928 | 0

Շենշող էր մեր Գյումրին: Ուրախ էին նրա բնակիչները: քաղաքն ապրում էր անհոգ կյանքով: Որտեղի՞ց անցնեիր, որ դհոլ-զուռնի ձայնը չլսվեր, հումորաշատ գյումրեցու ծիծաղն արձագանք չտար: Ուրախ եռուզեռ էր միշտ քաղաքում, աշխատանքը՝ եռուն, իսկ արյունը եռում էր գյումրեցու երակներում: Մարդիկ ուրախ էին, աչքերը հեղեղված ժպիտով ու ծիծաղով: Եվ ամենակարևորը՝ նրանց դեմքին չկար թախիծ:
Բայց հետո՞… ի՞նչ եղավ հանկարծ, ի՞նչը փոխվեց, որ գյումրեցու հոգում բույն դրեց վիշտն ու արցունքը, ցավն ու դառնությունը:
1988 թվականի դեկտեմբերի 6-ին դեռ ամեն ինչ խաղաղ էր: Իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին, իբրև մի անիվ, գլխիվայր շուռ եկավ Գյումրին: Այդ օրվանից հետո անճանաչելի դարձավ գյումրեցին. էլ չէր ժպտում, չէր ծիծաղում, չէր կատակում, դհոլ-զուռնով հարսանիք չէր անում: Իսկ եթե պետք էր ժպտալ՝ նա ծամածռված ինչ-որ բան էր նկարում իր դեմքին, որն ավելի շուտ ոչ թե ժպիտ էր, այլ անանուն ինչ-որ բան:
Ու՞ր էր մնացել իսկական գյումրեցին, դա ուրիշ մարդ էր, մի՞թե դիմակահանդես էր:
Այդ օրերին գյումրեցին միայն մի բան էր մտածում.
-Իսկ վաղը՞… Վաղն ինչպես է գալու, ի՞նչ անակնկալներով և ի՞նչ ակնկալիքներով: Ժպտալու՞ է գյումրեցին նորից, նորից կատակելու՞ է, դհոլ-զուռնեն հնչելու՞ է արդյոք նորից…
բա՛վ է արդեն, այս սոսկալի վշտից հոգնել է գյումրեցին, այն թոթափել է ուզում ու ոտքի կանգնել է ուզում:
Եվ կանգնեց ու մեջքը շտկեց: Որքան էլ դժվար էր, միևնույնն է, նա հաղթահարեց այդ դժվարությունը: Հիմա արդեն քիչ-քիչ վերակառուցվում է Գյումրին, իսկ գյումրեցին առաջվանն է նորից. նորից վեր են խոյանում շենքեր, նորից լսվում է նորածնի ճիչն ու դհոլ-զուռնի ուրախ ձայնը, և նորից ծիծաղասեր Գյումրվա ծոցում ծնվում են համով-հոտով անեկտոդները:
Եվ վստահ եմ, որ առաջվա նման Գյումրին շուտով պիտի կոչվի հայրաքաղաք…
Աղետից հետո Գյումրեցին մենակ չմնաց, նրան օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը: Դրա շնորհիվ էր, որ նա արագ կարողացավ ուղղել մեջքը և ոտքի կանգնել:
Աղետից հետո Գյումրիում կառուցվեցին նոր շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, արվեստի տներ, հոգեբանական կենտրոններ և այլն: Հարկ եմ համարում առանձնահատուկ հիշեցնել, որ Վերջինիս մեջ է մտնում հիշման արժանի ֆրանսիացիների ՞Բժիշկներ առանց սահմանի՞ կազմակերպության կողմից կազմակերպած տարբեր օգնությունները, որոնք կազմակերպվեցին 1989 թվականին, իսկ հետո նույն կազմակերպության կողմից ստեղծված ՞Նարեկ՞ հոգեբանական կենտրոնը: Այն իր գործունեությունը սկսել է 1991 թվականից և մինչև օրս էլ գործում է: Հիշատակության արժանի է մի կազմակերպություն ևս, որը հայտնի է ՙԼինսի հիմնադրամ՚ անվանումով, և նա նույնպես մեծ շինարարություն է ծավալել: Ապա այդ նորակառույցների շարքին կարելի է դասել ՞Անի՞ թաղամասն իր դպրոցներով, մանկապարտեզներով և հիվանդանոցով, որտեղ է նաև քաղաքի պետ. ԲՈՒՀ-երից մեկը՝ Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը և Հակոբ Մծպինեցու անվան կամ ՞Սուրբ Հակոբ՞ եկեղեցին: Դրանց մեջ է մտնում նաև ՞Ավստրիական գյուղ՞ թաղամասը, որը նույնպես ունի դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց և եկեղեցի. ապա ՞Նոր Ախուրյան՞-ը նույն հերթականությամբ: Նույնը կարելի է ասել քաղաքի կենտրոնի մասին:
Մի խոսքով Գյումրիում շինարարությունը թափ է առել և ընթանում է առույգ տեմպերով: Դա են հաստատում անզեն աչքի համար տեսանելի փաստացի տվյալները:
Գովելի է այն փաստը, որ վերջապես Գյումրին թոթափում է իր վիշտը: Բայց քաղաքի վերակառուցումն ավելի արագ պիտի ընթանա: Շինարարությունը պիտի երբեք կանգ չառնի, որ վերջապես վերջ դրվի այս համատարած տնակներին: Նոր աշխատատեղեր շատ պիտի բացվեն, որպեսզի այլևս գործազուրկներ, պարապ նարդի խաղացողներ, կարիքից դրդված հանցագործներ և պատերի տակ թափառողներ չլինեն:
Վերջապես քաղաքն առաջվա տեսքը պիտի ստանա՝ ողողված լույսերի մեջ, մարդիկ անհոգ պիտի ապրեն, ինչպես երկրաշարժից առաջ և անցած վատ օրերի մասին հիշեն միայն իբրև սարսափելի երազ: Ու գյումրեցու հոգսը պիտի լինի ոչ թե ծայրը ծայրին հասցնելով մի կերպ ընտանիք պահելը, նրա գոյությունը պահպանելու մասին մտածելը, այլ նրա երջանկության մասին հոգալը:
Իսկ եթե մտովի հետ գնանք և, երկրաշարժի օրերը հիշելով, փորձենք մասնագիտորեն պարզել մի հարց, թե եթե այն ժամանակ լիներ այսօրվա հնարավորությունները, կարելի կլինե՞ր կանխատեսել այդ աղետը, ապա այդ հարցի պատասխանը կարող ենք գտնել այսօրվա սեյսմիկ կայանի սարքավորումներին հետևելու օգնությամբ:

Հոգեբան Մարինե Մանուկյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարինե Մանուկյան
23:46, 19.06.2020
3285 | 0
22:36, 18.04.2020
3686 | 0
21:54, 18.04.2020
4894 | 0
21:00, 26.10.2019
4485 | 0
22:14, 13.06.2019
3848 | 0
21:39, 11.05.2019
4810 | 0
դեպի վեր