ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Եթե մատիտը կամ վրձինը ձեռքդ ես առել, ուրեմն դու ասելու բան ունես աշխարհին
17:22, 08.12.2018
7524 | 1

Հայտնի մարդիկ մեր օրերում շատ են, իսկ տաղանդավորները` ոչ այնքան: Մարդականց տաղանդը բացահայտելու համար շատ բան պետք չէ. ուղղակի լսել նրանց, տեսնել և համոզվել:
Այդպիսի չբացահայտված, տաղանդավոր նկարչուհի է 16-ամյա Միլենա Սարդարյանը, ում բացահայտելով կբացահայտենք մի նոր աշխարհ` նոր գույներով: Ամեն արվեստագետ կյանքն ընկալում է իրա աչքերով. գույներով, զգացմունքներով ու հույզերով: Կարելի է կյանքը տեսնել արվեստագետի աչքերով, քանզի ամենաանկեղծ մարդիկ գրողներն ու արվեստագետներն են: Ի՞նչ կտեսնեն մարդիկ Միլենա Սարդարյանի աչքերով: Ի՞նչ կտա նրանց Միլենայի արվեստը:
Մի փոքր հարց ու պատասխանի միջոցով փորձեցի ճանաչելի դարձնել այս տաղանդավոր աղջնակին:

Մի փոքր պատմիր քո մասին.

- Նկարչական կրթություն չունեմ…Մի անգամ գնացի Էրեբունու մշակույթի տուն` նկարչության, բայց ինձ այնքան էլ դուր չեկավ. իրենք ինձ նկարներ էին տալիս, որ արտապատկերեի, բայց ես այդպես չէի ուզում նկարել: Ես ուզում էի, որ իմ պատկերացումը ուժեղանա, որ ես առանց ինչ-որ նկարի նայելու նկարեմ, այդպես մեկ շաբաթ գնացի, հետո դուրս եկա, հասկացա, որ այն ամենը, ինչ իրանք ինձ հանձնարարում են` ես այդ ամենը ինքնուրույն էլ կարող եմ անել: Ու մենակ ավելի հետաքրքիր է բացահայտել այն ամեն ինչը, ինչի մասին չես իմացել այդքան ժամանակ, քան թե ինչ-որ մեկը կողքից բացատրի քեզ: Ինքդ քեզ բացահայտելը, թե դու ինչ հրաշքներ կարաս ստեղծես, այնպիսի հրաշքներ, որ հասարակ մարդկությունը կզարմանա, բայց դու ինքդ, որ ստեղծել ես այդ հրաշքները` չես զարմանում, որովհետև դա քեզ համար նորմալ է:

Դա քոնն է, արվեստը դառնում է քո կյանքի ու հոգու մի մասը, որ արդեն կախվածություն ես ձեռք բերել դրանից ու էլ չես կարող բաժանվել իրենից:


Որքա՞ն ժամանակ է, որ նկարում ես և ի՞նչը քո մեջ նկարելու ցանկություն առաջացրեց.

- Երբ 3րդ 4րդ դասարանում էի սովորում, ամենասիրածս դասաժամը հենց կերպարվեստի ժամն էր, որ հավեսով նստում ու անհամբեր սպասում էի, թե այդ ժամը երբ է գալու: Կերպարվեստի գրքի մեջ շատ նկարներ կար ու նկարների հեղինակները, որոնք ինձ շատ էին դուր գալիս` թե´ իրանց նկարածները, թե´ իրենց կյանքը ։Մի անգամ, կերպարվեստի ժամին, ուսուցիչը ազատ թեմա տվեց, ու ես Մոնա Լիզային արտապատկերեցի, որը ինձ համար այնքան էլ հաջող չէր, բայց ուսուցչին շատ էր դուր եկել, ինձ 10 նշանակեց ։ Հետո սկսեցի ավելի լավ նկարել, շատ ոգևորվեցի, մեկ-մեկ դասարանի երեխեքի համար էլ էի նկարում, որ բարձր ստանային: Հետո երկու տարի չնկարեցի, փոշմանեցի ու նորից սկսեցի… սկսեցի կորեացիներին նկարել: Դիմանկար նկարելը կորեացիներին նկարելով եմ սովորել, հետո սկսեցի գուաշով նկարել: Վախենում էի, որ չի ստացվի, բայց բարեբախտաբար ստացվեց… Մի քանի օր հետո ընկերուհիս առաջարկեց իր բացած խմբում (Կյանքն արվեստագետի աչքերով) փոստեր անել, ես էլ չհրաժարվեցի ։Որոշեցի նկարներ նկարել` խմբում փոստելու համար։

Ինչպիսի՞ն է նկարներիդ թեմատիկան և ի՞նչն է ստեղծագործական ներշնչմանդ աղբյուրը` մուսադ.

- Այսպես ասած ամբողջ նկարներիս խորագիրը էտ հույսնա. իմ բոլոր նկարներում էլ կա հույսը ու հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Իմ մուսան էտ երաժշտություննա. երաժշտությունը, ներկերը, վրձինները… դրանք բոլորը իմ մոտ նկարելու ցանկություն են առաջացնում:

Կա՞ն նկարիչններ, որոնց գործերը քեզ ոգեշնչում են.

-Շատ եմ սիրում ու ոգեշնչվում Վան Գոգից, նրա նկարներում այնքան ասելիք կա, այնքան հանգստություն, որ կարող ես անընդհատ կլանված նայել:
Արվեստը միակնա, որտեղ օրենքը ազատա, ու չկա նկարիչ որ ասելիք չունենա` ազատ օրենքի վերաբերյալ, «եթե մատիտը կամ վրձինը ձեռքդ ես առել, ուրեմն դու ասելու բան ունես աշխարհին»:

Իսկ որտե՞ղ ես ցանկանում ուսումդ շարունակել:

- Դեռ չեմ որոշել թե որտեղ եմ ընդունվելու. ծանր ու թեթև եմ անում:

Ի՞նչ է քեզ համար արվեստը.

- Երկրորդ աշխարհ… իմ երկրորդ աշխարհը, կյանքը, հոգին…

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գոհար Պետրոսյան
դեպի վեր