ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
՝՝ՋՐԱՇԽԱՐՀ՝՝ ՖԻԼՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԻՄԱՍՏԱՅԻՆ ՇԱՐՔԸ
02:23, 09.12.2018
2032 | 0

Գլխավոր հերոս Քեվին Քոսթների մասնակցությամբ 1995 թվականին էկրան բարձրացած ՝՝ՋՐԱՇԽԱՐՀ՝՝ ֆիլմում արծարծվումա գլոբալ քաղաքականության մի լիբերալ հայեցակարգ - սցենար:

Սառույցների հալվելուց հետո Երկիր մոլորակի վրա այսպիսով մնացել են էրկու բևեռ. լիբերալ - դեմոկրատական ԱՏՈԼԸ ու նրա դեմ պատերազմող նավթային քաղաքակրթությունը մարմնավորող Դիկտատուրան, որը գոյատրևումա միակ ռեսուրսի՝ նավթատար տանկերի վրա էղած նավթի հաշվին, իրա նեղ քրմական կաստայով ու կառավարման մանիպուլյացիոն սիստեմով: Էնոլա աղջնակի մեջքին արված դաջվածքի վրա ցույցա տրվում Երկիր մոլորակի ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ բևեռը: Այլ բևեռ Երկիր մոլորակի համար չի նախատեսվում: Նախատեսվումա մենակ Հյուսիս - ատլանտյան անգլոամերիկյան դաշինքի հաղթանակը: Ապացույցը. իխտիանդր - մուտանտը անգլիացիյա՝ թալասոկրատիան (ծովիշխանությունը) ներկայացնող միակ կարող ու տղամարդկային դոմինանտ ուժը, որը կարողա փրկել լիբերալ - դեմոկրատական քաղաքակրթության բեկորները ու վերջ դնել նավթային քաղաքակրթությանը: Լիբերալ - դեմոկրատական ԱՏՈԼԸ մեծ խնդիրներ ունի ու գրեթե միշտ պարտվումա Դիկտատուրան ներկայացնող ավիակրի Ծխողներին ու նրանց առաջնորդ քուրմ ԴԻԱԿՈՆԻՆ:

Պատերազմի առարկան ռեսուրսներն են, որդեղ գլխավոր ռեսուրսը ՑԱՄԱՔՆԱ: Ռեսուրսներին կտիրի ու հետևաբար կգոյատևի նա, ով կտիրի ցամաքին, - էսա ֆիլմի առանցքային գաղափարներից մեկը:
Լիբերալ - դեմոկրատիան այդպիսով տեղ չի նախատեսում նավթային քաղաքակրթության համար ու պատերազմը կտևի էնքան, ինչքան որ գոյություն կունենա նավթի ու այլ ռեսուրսների վրա հիմնված քաղաքակրթությունը: Էս հայեցակարգը արտացոլվածա հետմոդեռնի ագրեսիվ լիբերալ տեսաբանների մոտ: Հետաքրքիրը էնա, որ ֆիլմում ռեժիսորը մեղմ ակնարկումա լիբերալ - դեմոկրատական կառավարման համակարգի նախրային բնույթի ու ճգնաժամի մասին: Դիկտատուրան ներկայացնող Ծխողների հարձակումից հաշված ժամեր առաջ լիբերալ - դեմոկրատական ԱՏՈԼԻ վրա տեղիյա ունենում դեմոկրատական քննարկում, որդեղ ըստ էության ինքնակործանման որոշումա կայացվում իխտիանդր - մուտանտից ազատվելու համար: Ժողովում հնչած ռեալիստիկ տեսակետը խեղդվումա մեծամասնական որոշման մեջ, երբ առաջարկվում էր պահպանել իխտիանդր - մուտանտի կյանքը, քանի որ վերջինս մարտունակ զինվոր էր ու կարող էր պաշտպանել իրանց առաջիկա վտանգների ժամանակ:
Ընդանուր մտաղացումը պարզա: Լիբերալ- դեմոկրատիան պաշտպանել հնարավորա բացառապես լուսավորյալի ու ուժեղ ձեռքի դիկտատուրայով, որի մարմնացումը հանդիսանումա իխտիանդր - մուտանտը: Բայց նման ուժի գալստյան համար հավերժական կարգավիճակ չի սահմանվում: Նման ուժը պետքականա ժամանակավորապես մենակ նրա համար, որ հակամարտության մեջ փրկի Ատոլին, նրա գիտական միտքը, բարձրակար տեխնոլոգիաները, որը մարմնավորումա օդապարիկի մեջ թառած ծերուկը:

Կառավարման լիբերալ- դեմոկրատական էս մոդելը արտացոլումա հին հունա - հռոմեական ժամանակներում ընդունված պրակտիկան, երբ պատերազմի ժամանակ նահանջա կատարվում դեպի ժամանակավոր դիկտատուրան, իսկ վտանգից հետո դիկտատորը ԿԱՄԱՎՈՐ հեռանումա քաղաքական դաշտից: Նույնը տեղիյա ունենում իխտիանդր - մուտանտի դեպքում, ով իրա գործը արելա ու պտի հեռանա դեպի իրա տարերքը՝ ծովը:

Հ.գ.

Նայե՛ք էս խիստ կարևոր հատվածը ու տեսեք, թե ո՛նց են ձեզ խաբում հայեր ձեր կողմից սիրված ձեր դհոլ հռետորները: Դպրոցում ու բուհում ձեզ նման բաներ չեն սովորացրել, բայց գոնե կինո նայեք...






Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


08.12.2018

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
414 | 0
02:08, 04.01.2019
4229 | 0
01:48, 22.12.2018
4347 | 0
18:28, 15.12.2018
3076 | 0
18:12, 15.12.2018
3480 | 0
00:11, 12.12.2018
3999 | 0
02:33, 10.12.2018
2862 | 0
դեպի վեր