ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ուղերձ է հղել։
23:10, 11.12.2018
2543 | 0

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ուղերձ է հղել։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի արտահերթ ընտրություններն ավարտվեցին, եւ հանրության քվեով ձեւավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական եւ տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը:

Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում ընտրությանը մասնակցած եւ ԲՀԿ-ին վստահության քվե տված մեր բոլոր հայրենակիցներին:

Վստահ եղե ՛ք, որ Ձեր յուրաքանչյուր քվեն իմ եւ իմ թիմի համար մեծագույն պատասխանատվություն է, եւ այդ պատասխանատվությունը մենք անվերապահորեն իրացնելու ենք: Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում եւ հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին եւ իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ եւ իր բարօրություն հայ ժողովրդի:

Ես շնորհավորում եմ նաեւ խորհրդարան անցած «Իմ քայլը» դաշինքին եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը եւ բոլորիս մաղթում արդյունավետ եւ արգասաբեր աշխատանք՝ ի բարգավաճում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների եւ ի շահ մեր աշխարհասփյուռ հայրենակիցների:

https://www.arenanews.am/new

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4862 | 0
դեպի վեր